2 175 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 106 424

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2 175-ով և դարձել 106 424։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 40 281 մարդ (+1 226), կատարվել է 438 816 թեստավորում (+4 790), առողջացել են վարակվածներից 64 179-ը (+921)։ Գրանցվել է մահվան 1 559 (+26) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 405, տեղեկացնում է Sputnik Armenia։