Հայերը ցույց են անում Իսպանիայում՝ ի պաշտպանություն Արցախի

Իսպանիայում հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ ցույց են անցկացնում՝ ի պաշտպանություն Արցախի:

Հավաքվածները մոմեր և ծաղիկներ դրեցին հայկական խաչքարի մոտ:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, ակցիայի նպատակը հայրենիքին սատար կանգնելն է:

Նրանք նաև բերել են պաստառներ, որոնց վրա հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների նկարներն են, նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից րականացվող գործողությունների դատապարտում, տեղեկացնում է News.am-ը: