«Բացեք ձեր աչքերը՝ նախքան երկրորդ ցեղասպանությունը». բողոքի ակցիա՝ Վաշինգտոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՅԴ երիտասարդական թևի անդամները ժամեր առաջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Լինքոլնի հուշահամալիրի մոտ, բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Արցախում ընթացող պատերազմի։ Տեղեկությունը հայտնում է Հայ դատի Ամերիկայի գրասենյակը Facebook-ի էջում։

 

«Ալիևն ահաբեկիչ է», «Ալիև, դադարեցրու ռմբակոծել քաղաքակրթությունը», «Դադարեցրեք պատերազմը», «Բացեք ձեր աչքերը՝ նախքան երկրորդ ցեղասպանությունը» ու այլ կոչ-ցուցապաստառներով լուռ ակցիայի մասնակիցները պարզել են Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի դրոշները, տեղեկացնում է Sputnik Armenia։