Հայաստանում ապաստանած արցախցիներն ինչ հարցերով կարող են դիմել օպերատիվ շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացնում է այն գործառույթները, որոնք կատարում է Երևանում տեղակայված Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։
Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիները ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ (Երևան քաղաքի Վարդանանց 16/1) կարող են դիմել հետևյալ հարցերով.
1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր գործառույթների իրականացում (հեռ․ 093541844)
2. Նոտարական գործողությունների կատարում, անհրաժեշտ իրավաբանական օգնության տրամադրում (հեռ․093537833)
3. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման և հաշվառման հետ կապված խորհրդատվություն, տեղեկանքների տրամադրում (հեռ․093537833)
4. Կադաստրի կողմից օրենսդրության պարզաբանում և համապատասխան տեղեկատվության տրամադրում (093532733)Ստեփանակերտ քաղաքապետարանի կողմից
5. Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների առուվաճառքի և տեխնիկական զննության համար գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ «զրոյական» տեղեկանքի տրամադրում (093532733):
6. Նշենք, որ վերջին տվյալներով` ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստան է տեղափոխվել 90 հազար քաղաքացի։