Անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը

Վերջին ժամերին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը:

«Հարձակման ընթացքում փորձ է արվել վնասել լրատվամիջոցի գույքը և տեխնիկան, նախնական տվյալներով հարձակում է եղել նաև լրատվամիջոցի աշխատակիցների վրա:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է նման քայլերը և կոչ անում զերծ մնալ լրատվամիջոցների գործունեությանն ապօրինի միջամտելուց, լրատվամիջոցների ներկայացուցիչներին սպառնալուց և նմանաբնույթ ցանկացած քայլ իրականացնելուց»,-ասված է հայտարարությունում, տեղեկացնում է News.am: