Ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Գորիսից ուղևորվում է Արցախ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուս խաղաղապահներին տեղափոխող ավտոշարասյունը Գորիսից ուղղություն է վերցրել դեպի Արցախ։ Տեղեկությունը հայտնում է ռուսական RT-ն։ Լրատվամիջոցը նաև խաղաղապահների ավտոշարասյան տեղաշարժը ներկայացնող տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզից։

 

 

Մինչ այդ արդեն հայտնել էինք, որ ռուսական երկու Իլ-76 ինքնաթիռ է մեկնել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից։

Ինքնաթիռներից մեկում օդանավի անձնակազմն է ու զրահամեքենան։ Մյուս օդանավում խաղաղապահ զորամիավորման անձնակազմն է, ինչպես նաև նյութական միջոցներ և ավտոմոբիլային տեխնիկա։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանից արդեն խաղաղապահներ տեղափոխող 8 ինքնաթիռ ու տասնյակ ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյուն է տեղափոխվել Արցախ, տեղեկացնում է Sputnik Armenia։