Էրդողանը զանգել է Պուտինին. պայմանավորվել են ԼՂ շուրջ սերտ համագործակցության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել` վերջինիս նախաձեռնությամբ։ Այս մասին գրված է Կրեմլի կայքում։

Պուտինը ներկայացրել է Էրդողանին ԼՂ շուրջ եռակողմ հայտարարության բովանդակությունը։ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման հասնելու համար: Հատկապես նշվել է ամբողջական հրադադարի մասին համաձայնության ձեռքբերման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս դադարեցնել արյունահեղությունը:

Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է, որ Թուրքիան ու Ռուսաստանը ԼՂ շուրջ հայտարարությունում նախատեսված միջոցառումների մի մասի իրականացման համատեքստում սերտ համագործակցելու են, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։