Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀԿ գրասենյակից։

Նշվում է, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ ծանուցումն ուղարկել է ՀՀ երրորդ նախագահի տուն։

ՀՀԿ գրասենյակից Facebook–ի էջի միջոցով տեղեկացնում են, որ նշանակված ժամին`16:00-ին, Սերժ Սարգսյանը կայցելի ԱԱԾ:

Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակում կայանում է 17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինիյանի հրաժարականն ու Արցախի հարցում ստորագրած հայտարարության չեղարկումը։

Հանրահավաքի ընթացքում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ տեղյակ է, որ որոշում կա 20 ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին ձերբակալելու։