Զարուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

հոդվածներ 99

Հրապարակախոս, «ԳԱ»-ի մեկնաբան սոցիալական հարցերով։

Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում են սոցիալական, տարածաշրջանային, ճարտարապետական-քաղաքաշինական, սոցիոլոգիական, հոգևոր թեմատիկան։

«ԱիՖ-Երևան» և «Մոստ» գիտահանրամատչելի հավելվածի մշտական հեղինակ է։

Բոլոր հոդվածները

  • 2024-04-11 09:01
    анализ

    ԱԲՍՈՒՐԴ. ՆՐԱՆՔ ԳՆԴԱԿՈԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐԸ, ԻՍԿ ՄԵՆՔ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԵՏ

    Հայաստանը Ադրբեջանին է ուղարկել խաղաղության պայմանագրի նոր խմբագրումը։ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը հայտարարեց, որ խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների 8-րդ խմբագրման մասին է: Այսինքն իրավիճակը հետևյալն է. Ադրբեջանի զինված ուժերը ողջ թափով գնդակոծում են խաղաղ հայկական գյուղերը, նույն ՀՀ ԱԳՆ-ը հայտարարում է, որ ապրիլի 6-7-ին ադրբեջանցիների ռազմական սադրանքն ուղղված էր ի վերջո լայնածավալ հարձակում սանձազերծելուն, և դրան արդարացում չկա։ Եվ այդ ամենին զուգահեռ հանգիստ հայտարարվում է, որ Բաքվին է ուղարկվել «խաղաղության պայմանագրի» հերթական խմբագրումը։ Դուք առհասարակ լսո՞ւմ եք ձեր ասածը։

  • 2024-03-28 19:44
    анализ

    ԵԹԵ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄԻԱԿ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ Է», ԱՊԱ ԴԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է

    Օրերս Ժնևում Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց IPU-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության հետ՝ Քարեն Բրեդլիի գլխավորությամբ: Եվ այդ հանդիպման ընթացքում հայոց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը զարմանալի բաներ պատմեց։ Բաց թողնենք խոնարհումները՝ ի փառս «Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունների», որոնք, ըստ Սիմոնյանի, զարգանում են «ռազմավարական երկխոսության» մակարդակով: Թեև, իհարկե, հետաքրքիր կլիներ իմանալ, թե որ մասով է այդ երկխոսությունը «ռազմավարական»։

  • 2024-03-06 08:42
    анализ

    «ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ» «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՀԵՏ

    Մեղր ու շաքար, շաքար ու մեղր՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչի ելույթներում: Եթե լսենք նրան՝ կարելի է կարծել, թե թուրք ղեկավարությունը կաշվից դուրս է գալիս Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում Քըլըչը, հայտարարելով «վստահության ամրապնդման» անհրաժեշտության մասին, կոչ արեց կենտրոնացնել ուշադրությունը «միասնության, այլ ոչ թե տարանջատման» վրա: Ի՜նչ սրտաշարժ է։ Իսկ այ ի՞նչ է դա իրականում: Իրականում Քըլըչի ճառերը թուրքական դիվանագիտության դասական նմուշ են, որտեղ անուշ-մեղուշ ելույթների հետ մեկտեղ հնչում են սքողված կամ միանգամայն բացահայտ սպառնալիքներ, պահանջներ ու նախապայմաններ։

  • 2024-01-12 08:58
    анализ

    ԱԼԻԵՎԸ ԲԱՑԱՀԱՅՏ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՄԲ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արեց մի հայտարարություն, որն, ըստ էության, ի չիք դարձրեց ինչպես Հայաստանի ղեկավարության, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների քաղցրումեղցր ճառերը «խաղաղության խաչմերուկի», «խաղաղ գործընթացի», «խաղաղ բանակցությունների» և այլնի վերաբերյալ: Քանզի երբ խաղաղ գործընթաց է տեղի ունենում և խաղաղ բանակցություններ են ընթանում, կողմերից մեկը վերջնագրեր չի դնում, չի ոտնձգում այն երկրի ինքնիշխանության դեմ, որի հետ բանակցում է, չի սպառնում տոտալ շրջափակմամբ ու բուն պատերազմով: Իսկ Ալիևի արածը հենց դա է։

  • 2024-01-09 09:56
    анализ

    ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ՆԱՑԻՍՏՆԵՐԻՆ, ՄԵՂԱՎՈՐԻՆ ԹՈՂԱԾ՝ ԶՐՊԱՐՏՈՒՄ ԱՆՄԵՂԻՆ

    «Գարեգին Նժդեհի ծննդյան օրը` հունվարի 1-ին, նրա արձանի դիմաց տարօրինակ ու անչափ վտանգավոր իրադարձություն տեղի ունեցավ,- սոցցանցերում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:- Խոսքն այդ օրը տեղի ունեցած «միջոցառման» մասին է, երբ մի խումբ անձինք, ֆաշիստական սիմվոլիկայով փաթեթավորված ակցիա իրականացրեցին:

  • 2023-12-21 09:41
    анализ

    «ԿԼԻՄԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ» ԵՎ ԱԴՐԲԵՋԱ՞ՆԸ։ ԴՈՒՔ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, ԾԱՂՐՈՒՄ ԵՔ

    Օրերս Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ'Բրայընը, անդրադառնալով «Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությանը», հայտարարեց, թե «կողմերը միմյանց նկատմամբ աջակցություն ցուցաբերեցին շատ առումներով, այդ թվում՝ իրենց միջազգային ձգտումներում, օրինակ՝ նրանում, որ Ադրբեջանը հյուրընկալի կլիմայի հարցերով ՄԱԿ-ի հաջորդ համաժողովը, ինչի իրավունքն այժմ նա ունի»։

  • 2023-12-15 09:22
    анализ

    «ՄՏԱՀՈԳ»-ԻՑ ՄԻՆՉԵՎ «ԲԱՎԱՐԱՐՎԱԾ »-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՇՐՋԱՑԱՏԿ Է

    Արդեն օրինաչափ դարձած, բայց դրանից ոչ պակաս ապշեցուցիչ պարադոքս. հենց որ չափից ավելի համառ ու հայամետ է հնչում միջազգային հանրության ձայնը Ադրբեջան ահաբեկչական պետության հանցագործ գործողությունների վերաբերյալ, հայկական ղեկավարությունը գլխապտույտ շրջացատկ է կատարում, այն էլ այնպես, որ նույն այդ միջազգային հանրությունը հայտնվում է հիմար վիճակում։

  • 2023-12-13 09:33
    анализ

    ԻՍԿ ԴՈՒՔ ԼՐՋՈՐԵՆ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՔ, ԹԵ ԵՄ-Ն ԿՌՎԵԼՈ՞Ւ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ

    Եվրամիությունը մտադիր չէ զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: «ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»,-նշել է Ստանոն՝ հավելելով, որ Եվրամիությունը չի նախատեսում հայ զինվորականներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում։ ԵՄ-ն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն այս առումով կոնկրետ որոշումներ դեռ չկան:

  • 2023-12-07 09:41
    обзор прессы

    ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՀԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՌԵԺԻՄԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՄԵՂՔՆ Է

    Զոհվեց ևս մեկ հայ զինծառայող. ևս մեկ ողբերգություն հայ ընտանիքում և սուգ՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների փոխարեն: Ամփոփագիրը. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

  • 2023-11-23 15:47
    анализ

    ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՊԿ-Ի ՇՈՒՐՋ. ԱԽՐ ԻՆՉՔԱ՞Ն ԿԱՐԵԼԻ Է ՍՏԵԼ

    Հայաստանը հրաժարվել Է ՀԱՊԿ-ի օգնության փաթեթից՝ կազմակերպության իր գործընկերներին խնդրելով օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը, ընդ որում՝ դրա շուրջ աշխատանքների եզրափակիչ փուլում։ Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարման մասին՝ հայտարարելով խորհրդարանում, թե « ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր պարտավորությունների՝ պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, ու սա կրկնվել է մի քանի անգամ։ Մենք ուղղակի արձանագրում ենք, որ մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչի ենք մենք ամեն անգամ գնում, նույն բաները ասում, հետո չստանալով ոչ մի արձագանք՝ թողնում հետ վերադառնում, հետո էլի նույն կերպ գնում ու գալիս»։