Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 340

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2023-03-17 08:21
    анализ

    ՏԵՂԻՑ ԵԼՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

    Սպասումը ձգվում է 2022 թվականի հունիսից Իշխանության համեմատումը ավտոմեքենայի հետ, ինչն արժանացավ հայրենակիցների զայրալից արձագանքին, ռեժիմի պարագլուխը փոխ է առել անցած դարի քաղաքագիտական գրականությունից։ Այսօր դժվար է ստույգ նշել այդ համեմատությունն առաջինը օգտագործած աղբյուրը (հավակնորդները շատ են), բայց հեշտ է վկայակոչել XXI դարի քաղաքագետների աշխատություններում բերված ավելի առաջավոր բազմաթիվ համեմատություններ։

  • 2023-03-02 08:54
    анализ

    ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

    Անվտանգության համակարգի ոչնչացումը նպատակաուղղված բնույթ է կրում Անվտանգության համակարգի փլուզման մեկնակետ են համարվում Դուշանբեի վերելակում Փաշինյանի և Ալիևի բանակցությունները 2018թ.սեպտեմբերի 28-ին, որոնց հաջորդեց 2016թ. Ապրիլյան պատերազմի արդյունքներով ձեռք բերված Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի համաձայնությունների փաստացի չեղարկումը, ներառյալ Արցախի շփման գծում մորատորիումի խախտմանը հետևելու մեխանիզմների մասին կետը։

  • 2023-02-28 09:19
    анализ

    15 ՏԱՐԻ ԱՆՑ ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԷ

    Կրակոցների տակ ընկնել նրա ծրագրերի մեջ չկար Չնայած Փաշինյանի խոստումներին՝ 2008թ. մարտի 1-ի գործն առ այսօր բացահայտված չէ, քանզի առ այսօր հրապարակված չեն 10 հոգու սպանած անձանց անունները։ Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այդ առնչությամբ բազմիցս հայտարարել է, որ ռեժիմը պարզապես անկարող է բացահայտել գործը։ Մարտի 1-ի 15-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ ուշադրության են արժանի մի քանի առանցքային դրվագներ։

  • 2023-02-24 09:07
    анализ

    ԱԼԻԵՎՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Է ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ։ 2018թ. «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ…

    «Ո՞ր ինկուբատորից» «Հիվանդ հասարակության մեջ իշխանությունը ծնվում է ամենավարակված հատվածից։ 20 տարի առաջ ես ասել եմ, որ զգուշանում եմ այն իշխանությունից, որը կձևավորվի ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով... Ժողովրդավարությունը ռումբ է, որը դրել են մեր պետականության տակ։ Նորմալ հասարակության մեջ գոնե 10%-ն ունի պետական (համայնքային, քաղաքային) մտածողություն, այդպիսի հասարակության մեջ մարդիկ անձնական բարեկեցությունը կապում են իրենց գյուղի, քաղաքի, պետության զարգացման հետ: Մեր դժբախտությունն այն է, որ նույնիսկ այդ 10%-ն է վերացել։ Մնացել է 1% կամ 0,5%: Սա արդեն հիվանդ հասարակություն է, որն անկարող է ապահովել իր զարգացումը»,- հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։

  • 2023-02-20 19:54
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՆԻՉԵՐԻՆԵՐԸ

    Սառնամանիքին դուրս էին նետում մանկասայլակները… «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություններից հետո, երբ տղամարդուն խեղդող մորեգույն բերետավորը պաշտոնի բարձրացում ստացավ, ոստիկանությունը ոտք է դրել զանգվածային տեռորի հաջորդ աստիճանին: Այժմ ամեն օր դրա զոհերն են դառնում ոչ թե քաղաքական բողոքի ակցիաների մասնակիցները, այլ շարքային քաղաքացիները։ Պատկերացրեք հոր վիճակը, որին 3 ժամ շարունակ թույլ չեն տալիս մտնել որդու մոտ՝ ոստիկանության բաժանմունք, որտեղ անչափահաս դեռահասին ու նրա անչափահաս ընկերոջը դաժանորեն ծեծում են։ Երբ հաջորդ առավոտյան բաժին են եկել դեռահասների փաստաբանները, ոստիկանները ծեծել են նաև փաստաբաններին։

  • 2023-02-16 08:40
    анализ

    ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ, ԹԵ ՈՐՏԵՂԻՑ ՆՐԱՆՑ ԱՅԴՔԱՆ ՓՈՂ

    Արտաքին գործերի նախարարը գնել է հարյուր հազարավոր դոլարներ արժեցող առանձնատուն Օրերս հայտնի դարձավ, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու իր կինը առանձնատուն են ձեռք բերել հարյուր հազարավոր դոլարներով՝ ներառյալ հարակից տարածքի և կցակառույցների արժեքը։ Որտեղի՞ց արտգործնախարարին այդքան փող, չէ՞ որ նա ողջ կյանքում ապրել է պետական աշխատավարձով։ Մինչև 2018 թվականը նրա ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, խոսնակի պաշտոնում Միրզոյանը խոսում էր կենցաղային տեխնիկան ապառիկ գնելու մասին…

  • 2023-01-11 09:45
    анализ

    «ՍՈւ-30»-Ի ԳՈՐԾԸ. Ո՞Վ Է ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՔՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

    Դավթյանին չէր կարելի նշանակել Գլխավոր շտաբի պետ Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունվարի 10-ին, Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին մեղադրանք ներկայացվեց ՀՀ Քր.օր.-ի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։ Խոսքը պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանությունը կամ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մասին է՝ ի շահ մեկ անձի կամ անձանց խմբի, ինչը հանգեցրել է նյութական ծանր հետևանքների։

  • 2022-12-27 09:11
    анализ

    ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՇՈՈՒ՝ «ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ ՔՈՒՉԻԿԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ

    Խուժանը գահին նստած էլ մնում է խուժան… Այնքան վճռականորեն «մերժեց Սերժին», որ 2018-ի մայիսի 8-ից անմիջապես հետո զբաղեցրեց նրա ծառայողական աշխատասենյակը կառավարության շենքում, ընտանյոք հանդերձ տեղնուտեղը տեղափոխվեց նրա կառավարական առանձնատուն, իր ձեռքում կենտրոնացրեց սուպերվարչապետի բոլոր լիազորությունները և վրան քաշեց «Սերժի հագով կարած» Սահմանադրությունը։ 4,5 տարի շարունակ բոլոր մակարդակներում կառավարման մեջ մշտապես ներգրավում էր երրորդ նախագահի կուսակցության նշանակածներին, իսկ ի լրումն ամենի՝ որոշեց տեղափոխել ՔՊ-ի գրասենյակը հանրապետականների գրասենյակի հարևանությամբ գտնվող շենք։