Սեփ․Տեղ․

հոդվածներ 1654

Բոլոր հոդվածները

  • 2022-04-04 15:28
    фон

    ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԱՅԳԵՊԱՐՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ Է ՆՇՎԵԼ

    Տավուշի մարզի Այգեպար գյուղում, հակառակորդի դիրքերից ընդամենը 400մ հեռավորության վրա, բնակարանամուտ է նշվել: Սադյանների ընտանիքն արդեն մի քանի ամիս նոր տանն է ապրում: Տարիներ առաջ, իրենց առաջնեկի հետ Այգեպար եկած երիտասարդ ամուսինները՝ Աշոտն ու Քրիստինեն, այժմ արդեն չորս զավակի ծնողներ են: Վեց տարի վարձով ապրելուց հետո, երիտասարդ զինվորականի ընտանիքը վերջապես իր տունն է գնել ու հիմնանորոգել այն: Վիվա-ՄՏՍ-ի և Ֆուլեր տնաշինական կենտրոնի աջակցության արդյունքում, գյուղը շեն պահելու՝ Սադյանների ձգտումն ավելի ամուր է դարձել:

  • 2022-04-02 13:40
    текущие события

    Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՊԱՐԶՎՈՒՄ Է ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՍՐՏՆԵՂԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ

    Պարզվում է, որ Նիկոլի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանը սրտնեղել է խորհրդարանական ընդդիմությունից, ով մերժել էր կապիտուլյանտի հետ Արցախի հարցով փակ քննարկմանը մասնակցել։