Սեփ․Տեղ․

հոդվածներ 1654

Բոլոր հոդվածները

  • 2022-03-26 09:41
    фон

    ՀԻՄՔԻՑ ՏՈՒՆ՝ ՀԻՆԳ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

    Տասնութ տարի կենվորի կարգավիճակով ապրած Ստեփանյանները փորձում են մոռանալ անցած օրերի դժվարությունները: Երկու տարին մեկ վարձակալի կարգավիճակով տանից տուն տեղափոխված ընտանիքը վերջապես իր սեփական անկյունն ունի: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրով Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հիմքից տուն է կառուցվել: Ընդամենը հինգ ամիս տևած շինարարական աշխատանքներն ավարտվել են ձմռանը: Ստեփանյաններն արդեն բնակարանամուտ և Ամանոր են նշել: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն այցելել են կյանքի նոր էջ սկսած հերթական ընտանիքին:

  • 2022-03-25 12:31
    обзор прессы

    Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԱԿՎԵԼՈՒ ԵՆ ՈՉ ԱՅԼ ԿԵՐՊ, ՔԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

    Նիկոլի «խաղաղության դարաշրջանը» լավագույն դեպքում կարող է լինել Հայոց ցեղասպանության վերջին, մերօրյա փուլի հարաբերականորեն մեղմ միջոցներով իրականացումը։ Ադրբեջանական զորքերի պարբերական առաջխաղացումները թե Արցախում, թե ՀՀ բուն տարածքում երբեք կանգ չեն առնելու, քանի դեռ դրանց չտրվի կոշտ ռազմական պատասխան։