Սեփ․Տեղ․

հոդվածներ 1654

Բոլոր հոդվածները

  • 2021-12-28 11:25
    фон

    ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ԵՎՍ ՄԵԿԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ Է ՆՇԵԼ

    Բոլոր առումներով բարդ տարի հաղթահարած ընտանիքներն սկսել են աստիճանաբար վերադառնալ կյանքի բնականոն հուն: Այդ հարցում, բնակարանաշինության ծրագրի շրջանակում, նրանց աջակցել են Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկերներ կազմակերպությունները հնարավորին աջակցել են պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը ևս մնացել է ուշադրության կենտրոնում:

  • 2021-12-27 16:02
    текущие события

    Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԻՆ ԿԱՐԾԵՍ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ, ՈՐ ԱՐՑԱԽԻ ՏԱՐԱԾՔԻ 25%-Ը ՓՐԿՎԵԼ Է

    Դեկտեմբերի 15-ի բրյուսելյան հանդիպումից հետո Ալիևը հայտարարել էր՝ «Հայաստանն այսօր չգիտի Ղարաբաղը Հայաստա՞ն է, թե՞ ոչ»։ Դրանից ուղիղ մեկ շաբաթ հետո՝ Նիկոլի ասուլիսն այն մասին է, որ Ղարաբաղը գրեթե Ադրբեջան է։ Եվ որպես թուրք-ադրբեջանական շահերին իր հավատարմության նշան, կուլիսային խաղերով փորձում է խաթարել Արցախի Հանրապետության ներքաղաքական փխրուն կայունությունը։ Նման դեպքերում հայ ժողովուրդն ասում է. «գողը, որ տանից չեղավ, եզը երդիկից դուրս չի գա»։

  • 2021-12-25 18:07
    фон

    ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ՝ ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

    Արցախից տեղահանված Ավանեսյանների ընտանիքը բնակարանամուտ է նշել Արարատի մարզում: Պատերազմի ու փորձությունների միջով անցած Ավանեսյանների համար խորհրդանշական է դարձել հատկապես Ամանորին ընդառաջ՝ տանտիրոջ կարգավիճակով ցանկալի հյուրեր ընդունելը: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության հերթական արդյունքը հաշվետվություն է կազմակերպությունների, և կարևոր աջակցություն՝ ընտանիքների համար: Ծանր հիշողություններից ազատվել ձգտող Ավանեսյանները հույսի ու նոր երազանքների հանգրվան են գտել Հայանիստ գյուղում:

  • 2021-12-25 17:44
    текущие события

    Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՓՈՂՈՑԻ ԿԵՂՏԻՑ ԴԵՌ ԼՐԻՎ ՉՄԱՔՐՎԱԾ, ԲԱՅՑ ՏԱՔՈՒԿ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻՆ ԱՐԴԵՆ ՍՈՎՈՐԱԾ ՔՊ ԱԿԱՆՆԵՐԸ, ՆՈՐԻՑ ՓՈՂՈՑ ԵՆ ԴՈՒՐՍ ՇՊՐՏՎԵԼՈՒ

    Քաղաքական ֆուտորոլոգիան 2022թ. համար հուշում է հետևյալը. Փողոցի կեղտից դեռ լրիվ չմաքրված, բայց տաքուկ կաբինետներին արդեն սովորած ՔՊ ականները, նորից փողոց են դուրս շպրտվելու «мавр сделал своё дело, мавр должен уйти» սկզբունքին համաձայն։