Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ․ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ
Ղարաբաղից ռուսաստանցի խաղաղապահներին դուրս բերելու որոշումը պայմանավորված է նրանով, որ զորախմբի մանդատը նախատեսում էր որոշակի տեսակի առաջադրանքների կատարում։ Այն բանից հետո, երբ հայերը լքեցին Լեռնային Ղարաբաղը, հարց առաջացավ, թե ինչ պետք է անի այնտեղ ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը։ Այս մասին ապրիլի 17-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։