Գեղամ Ստեփանյան․ ՀՀ քաղաքական դաշտում խիստ պասիվություն կա ռազմագերիների վերադարձի հարցում
Հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վերադարձի հարցում Հայաստանի քաղաքական դաշտում խիստ պասիվություն կա։ Արցախի Անկախության օրվա կապակցությամբ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։