Պատգամավոր․ Իշխանությունները էլեկտրաէներգիայի անջատումներ են կազմակերպել՝ մեղքը ՀԷՑ-ի վրա բարդելու համար
Հայաստանի իշխանությունները դիտավորյալ են Երևանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ կազմակերպել՝ մեղքը բարդելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վրա։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ հուլիսի 1-ին «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխությունների և դրան առնչվող օրենքներում փոփոխությունների վերաբերյալ օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։