Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

հոդվածներ 167

Լրագրող, վերլուծաբան, սյունակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու

Բոլոր հոդվածները

  • 2022-01-28 10:26
    анализ

    ԴԱՎԱԴԻՐԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՄԵԿՆԱԿԵՏ

    Մեր ներքին պարտությունները շարունակվում են, իսկ թշնամու դեմ հաղթանակը մնացել է կես ճամփին և ուշանում է։ Հաղթանակի ձգտելու նպատակը մեզ համար մշտապես արդար է եղել, ու հիմա, որքան էլ փորձեն մեզ օտարել նրանից, այն բնական ճանապարհով պիտի վերադառնա։ Մեր հանրությունը հետպատերազմյան շոկից վաղուց վերադարձել է առտնին կյանքին, բայց հազարավոր զոհերը, միևնույն է, ներքին մի զգացողությամբ մեզնից յուրաքանչյուրի կորուստներն են, մեր հարազատներն ու որդիները։ Ճիշտ է, նրանք զոհն են դարձել մեծագույն դավադրության, սակայն մարտադաշտ մեկնելու նրանց մղումը սրբազան էր, քանի որ գիտեին՝ գնում են թշնամուն կործանելու։

  • 2022-01-25 10:32
    анализ

    ԱՐՑԱԽՅԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՆ՝ ՄԵՂԱՎՈՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

    Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ֆեյսբուքյան ասուլիսից հետո հավանաբար անգամ ամենադյուրահավատ քաղաքացիների համար պարզ դարձավ, որ Արցախը նրա համար հայրենիք չէ։ Հետաքրքրական է՝ եթե Արայիկ Հարությունյանի համար Արցախը հայրենիք է, ինչո՞ւ նա ավելի վաղ հրապարակավ չէր դիմադրում Փաշինյանի հայադավ ուղեգծին, ավելին՝ ինչո՞ւ պատերազմի ընթացքում դիմադարձ չէր կանգնում նրա հանցավոր հրամաններին։

  • 2022-01-25 10:20
    обзор прессы

    ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

    Ակտուա՞լ է արդյոք դեռևս քննարկվող հարցադրումը՝ պատերազմում պարտությունն ապիկարությա՞ն, թե՞ ծրագրված դավադրության արդյունք էր, այն դեպքում, երբ հետևանքը նույնն է, թեև որևէ իրավական պատասխանատվություն մեղավորների համար չի առաջացել։ Ընդդիմությունը, որն սկզբնապես խոսում էր Փաշինյանի միտումնավոր դավաճանության մասին, այսօր զարմանալիորեն խուսափում է այդ պիտակից՝ հավանաբար զգուշանալով հնարավոր հետապնդումից կամ խոսափողի անջատվելուց։

  • 2022-01-21 14:18
    анализ

    ՕԴՈՒՄ ԽՏԱՑԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԿԱԽՎԱԾ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՓՈԽԱՐԵՆ

    Հայաստանի դրոշի ներքո անվանապես հանդես եկող վայ-դիվանագետների՝ Արարատ Միրզոյանի, Ռուբեն Ռուբինյանի և այլոց խոսքն ու վարքը ցավալիորեն ամեն անգամ ապացուցում են, որ Հայաստանը կորցրել է ինքնիշխանության վերջին բեկորները։ Մեր պետության հետ տարածաշրջանում անգամ ամենահետնապահ ուժերը վարվում են իրենց ցանկացածի պես։ Մեր նորացված, փոքրացված սահմանագիծն ամրակայելու և կահավորելու փոխարեն Ադրբեջանն է գծում մեր սահմանները՝ հայկական պետության փաստացի անգործության, դիմադրության բացակայության պայմաններում։

  • 2022-01-21 10:12
    анализ

    Ո՞Վ ԿԽԻԶԱԽԻ ՔՆՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳՆԵՐԸ

    Փաշինյանն ամեն անգամ հիվանդագին նոպաների մեջ է ընկնում, երբ փորձում ես նույնիսկ ակնարկել պատերազմի դավադիր ընթացքի կամ ծրագրված դավաճանության մասին։ Մինչդեռ նման վարկածներ առաջ քաշելու համար վերջին մեկ տարում առավել քան բավարար հիմքեր են կուտակվել, որոնք կարոտ են հետաքննության։ Փաշինյանի արդարացումներից տպավորությունն այն է, թե մենք ոչ թե ինքնապաշտպանության և գոյության կռիվ ենք վարել, այլ պատերազմի մեջ ենք ներքաշվել մեղքի զգացումով՝ իբրև ագրեսոր։

  • 2022-01-20 09:50
    анализ

    ՔՎԱԶԻՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

    Ո՞ր երկիրն է վերջին ամիսներին Ադրբեջանից հասցեականորեն պահանջել կամ առավել ևս ճնշում գործադրել Ալիևի վրա՝ Հայաստանին հանձնելու Բաքվի բանտերում պահվող հարյուրավոր հայ ռազմագերիներին։ Եթե ամիսներ առաջ գոնե կարելի էր «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման միջազգային կոչեր լսել, ընդ որում՝ անանուն և անհասցե, այսօր դա էլ չկա։ Սա այն դեպքում, երբ Հայաստանում այլևս ադրբեջանցի որևէ ռազմագերի չի պահվում, գերեվարվողներն էլ առանց նախապայմանների արագորեն թշնամուն են վերադարձվում, իսկ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թիվն ու անվանացանկը հայտնի չէ։ Պատերազմի ավարտից շաբաթներ անց թշնամուն ապօրինաբար հանձնելով ապացուցված հանցագործներ Գուլիևին և Ասկերովին՝ Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց մեր վերջին հաղթաթուղթը։

  • 2022-01-19 10:18
    анализ

    ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

    Ո՞րը պետք է լիներ պատերազմում ջախջախիչ պարտությունից հետո ինքնապահպանման բնազդ և պետական մտածողություն ունեցող ցանկացած ժողովրդի առաջին քայլը։ Ճիշտ է, պետության այնպիսի առաջնորդի ընտրությունը, որը բարձր գլխով, առանց կոմպրոմատների բացահայտման վախից ընկրկելու և ստորանալու, հանդես կգար միջազգային հարթակներում, կպաշտպաներ պետական շահն ու անամոթաբար չէր անարգի հազարավոր զոհերի հիշատակը։ Ալիևն, իհարկե, նրա կողքին դարձյալ կփորձեր աքլորանալ, բայց համարժեք պատասխան էլ կստանար։

  • 2022-01-18 10:34
    анализ

    ԹՇՆԱՄԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՈՂ «ԵՐԱԶԱՆՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

    Փաշինյանի իշխանախումբը շարունակում է սեփական կորպորատիվ շահերի լայն սպասարկումը՝ շռայլ գտնվելով պարտության պատասխանատուների ֆորմալ (ինչպես Վաղարշակ Հարությունյանի) և ոչ ֆորմալ (ինչպես Սամվել Բաբայանի) կարիերային աճի հարցում։ Ինչպես հանրության մնացյալ շերտերը, այդպես էլ զինվորականությունը, գեներալները բաժանված են հնի ու նորի, սև-սպիտակի, ընդ որում՝ այդ ալոգիկ բաժանմամբ՝ պաշտպանության նախկին երկարամյա փոխնախարար Գագիկ Մելքոնյանն, օրինակ, «սպիտակ» է, իսկ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, անհամեմատ երիտասարդ Օնիկ Գասպարյանը՝ «նախկին»։ Մեր բոլոր անհաջողությունների արմատը հենց այստեղ է՝ հայրենիքին ծառայող զինվորականին քաղաքական ճամբարավորում վերագրելը։

  • 2022-01-17 10:25
    анализ

    ԵՐՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳՈՒԺԿԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԽԱՂԱՂԱՍԵՐ ՀԱՅ ՊԱՇՏՈՆԱԿԻՑԸ

    Ադրբեջանի նախագահն արդեն սկսել է խոսել Հայաստանի դեմ երրորդ պատերազմի հնարավորությունից՝ պնդելով, որ անգամ խաղաղության համաձայնագրի կնքումն իրենց չի կանգնեցնի, և որևէ փաստաթուղթ Բաքվի համար չի կարող զսպաշապիկ լինել ընդդեմ Հայաստանի։ Սա խիստ սպասելի թշնամական հռետորաբանություն է, որը գնալով ուժգնանալու է՝ փոխարենն արժանանալով հայկական կողմի խաղաղասիրական զեղումներին։ Ակնհայտ է դառնում, որ եթե կապիտուլյացիոն հայտարարության կնքմամբ մեր երկիրը կրակի մեջ է հայտնվել, հիմա վստահաբար մեզ շատ ավելի մեծ աղետ է սպասում։ Պարտված բանակցողը նույնն է, իսկ Ադրբեջանն արդեն նույնը չէ, այն օգտվում է հաղթողի դիրքից և մեր գլխին հնարավորինս շատ փորձանքներ է բերելու։

  • 2022-01-14 15:07
    анализ

    ԽՈՒՍԱՓԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄՏՔԻ ՃԱՀՃԱՑՈՒՄԻՑ

    Հետպատերազմյան ավելի քան մեկ տարում ընդդիմության տարբեր շերտերի կողմից Փաշինյանի հեռացման զանազան, անգամ անհավանական տարբերակներ են առաջ քաշվել։ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությունից հետո, երբ թվում էր՝ իշխանափոխության հարցը լուծված է, ընդդիմությունը պահը չօգտագործեց, սպայակույտին վերագրվեց գործունեության քաղաքականացում, և մեր պետության անվտանգության և բնականոն կյանքի համար պատասխանատու այդ կարևորագույն օղակը գլխատվեց ու հիմնիվեր քաղաքականացվեց։ Ստացվում է՝ բարի ցանկությամբ աչքը շինելու փոխարեն ունքը հանեցին, արդյունքում և՛ Փաշինյանի պաշտոնավարումը երկարաձգվեց, և՛ բանակի հեղինակությունը լրջորեն վտանգվեց։