ԳՐԱԳԵՏՆԵՐԸ ՍՈՎԻ ԵՆ ՄԱՏՆՎՈՒՄ, ՀԱՋՈՂԱԿՆԵՐԸ՝ ԱՂՔԱՏԱՆՈՒՄ
Հայաստանում 500 000 մարդ թերսնվում է։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Սովի քարտեզ»-ում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ն: Հայաստանի բնակչությունը, ըստ աղբյուրի, կազմում է 3 մլն։ Ընդ որում վերջին մեկ ամսում թերսնմամբ տառապողների թիվն ավելացել է 10 000-ով։ Ըստ քարտեզի՝ երկրում մինչև 5 տարեկան երեխաների մոտավորապես 4,4% -ը բախվում է սուր թերսնման, իսկ 9,4%-ը՝ քրոնիկ թերսնման: ՀԲ-ի կանխատեսմամբ՝ 2022 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կարող է հասնել բնակչության 39,6%-ի։