ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ «ԱՊՐԻՐ ՀԱՅԵՐԵՆ», «ԱՊՐԻՐ ԺՊԻՏՈՎ» ԵՎ «ԱՊՐԻՐ ԱՆՍԱՀՄԱՆ» ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Մարտի 30-ին Ամերիաբանկն ամփոփեց «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերն ու հայտարարեց արդյունքները:
Մարտի 30-ին Ամերիաբանկն ամփոփեց «Ապրիր հայերեն», «Ապրիր ժպիտով» և «Ապրիր անսահման» գովազդային վիճակախաղերն ու հայտարարեց արդյունքները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի կունենա փակ քննարկում՝ «Հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ»։ Ինչպես հայտնի է, մարտի 15-ից արգելվեց ծխելը նաև բացօթյա սրճարաններում, սիգար-բարերում և նարգիլեների ակումբներում։ Գաղափարի իդեոլոգն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որի արժանի հետնորդն էլ Անահիտ Ավանեսյանը եղավ։
Մարտի 30-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը համատեղ վարժանքներ են անցկացրել երկաթուղային տրանսպորտում տարբեր տեսակի արտակարգ իրավիճակների կիրառման նպատակով։
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կանաչ «iPhone 13» մոդելային շարքի, ինչպես նաև նոր «iPhone SE» սմարթֆոններն արդեն կարելի է գնել Վիվա-ՄՏՍ-ում:
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. Հայաստանի ահագնացող մեկ այլ խնդիր է՝ խորհրդարանական վերահսկողության դերի և որպես Կառավարությանը զսպող ժողովրդավարական մեխանիզմի նսեմացումը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է կասկածել ու ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով իրենցից վտանգ են ներկայացնում։ Նա անվերապահ նվիրվածություն և ստրուկի հնազանդություն է պահանջում թիմակիցներից։ Մեկ կիքսը կամ կես-ինքնուրույնությունը կարող է ճակատագրական լինել ցանկացածի համար։ Երեկ գրել էինք, որ իշխող ՔՊ-ում քննարկել են պատգամավոր Անուշ Բեղլոյանին Տնտեսական մրցակցության հանձնաժողով գործուղելու հարցը։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին բավական լարված վիճակ էր Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։ Ծովագյուղցիները մի քանի օր շարունակ փակում էին Սևան-Երևան միջպետական մայրուղին՝ պահանջելով չեղարկել համայնքի խոշորացման որոշումը։ Հիշեցնենք, որ ի նշան բողոքի՝ Ծովագյուղ ու Սեմյոնովկա համայնքների բնակիչները մեկ մարդու պես բոյկոտել էին դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկայում Երևանում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները կսահմանվեն: Ի դեպ, գործունեության իրականացման համար անհրաժեշտ է լինելու տվյալ համայնքի ղեկավարի թույլտվությունը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է թույլտվության տրամադրման համար սահմանել տեղական տուրք, իսկ առանց թույլտվության գործունեություն իրականացնելու համար կսահմանվի տուգանք:
Այսօր առավոտյան՝ մոտ 4 ժամ առաջ, ԱԱԾ-ն մտել է ԱԻՆ։ Այս պահին խուզարկություն է իրականացնում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում, հաղորդում է «Հրապարակ»-ը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի ամենաձախողակ նախկին նախարարը՝ Զոհրաբ Մնացականյանը, Twitter-ում գրել է «Պետք էր կույր լինել՝ չտեսնելու համար այն ռիսկը, որ Ադրբեջանը կօգտվի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և Արցախում նոր սպանություններ ու տառապանքներ կիրականացնի»։