ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՊԱՌԱՎԱՔԱՐՈՒՄ
Սահմանապահ Պառավաքարում զգոնությունը պարտադիր չափանիշ է. հակառակորդի սադրանքն ամեն պահի կարող է լինել: Երկար տարիներ այսպիսի հոգեվիճակում ապրող գյուղացիները հողի մշակ են ու նաև՝ զինվոր, սակայն չեն տրտնջում: Ամենօրյա աշխատանքով ու հաստատակամությամբ են դրսևորում հայրենասիրությունը, եթե անգամ այդ ամենը հեշտ չի տրվում: Սիրում են հայրենի գյուղն ու ամրանում: Այդպիսին է նաև Ղարաբաղցյանների առօրյան: