ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ Է ԺՊ-ՆԵՐ, ՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵՆ ՀՕԳՈՒՏ ՔՊ-Ի

2021-11-13 11:39

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին լրացել է Արարատի մարզի մի շարք համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը, իշխանությունը վտանգավոր համայնքներում յուրայիններին նշանակել է ԺՊ-ներ, որ վարչական լծակները դեկտեմբերի 5-ի ընտրություններին օգտագործեն հօգուտ ՔՊ-ի։ Նախ չեզոքացրել են Գարիկ Սարգսյանի հիմնական մրցակցին՝ Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանին, որն առաջադրվել է Վեդիում՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով։