ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ». ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՆԸՆԴՈՒՆԱԿ Է ԵԼՔԵՐ ԳՏՆԵԼՈՒ, ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՏԿԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ․ ԴԱ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ԱՌՈՂՋ ՈՒԺԵՐԸ

2021-01-13 13:38

«Ցավալի է տեսնել, թե ինչպես է մեր հասարակությունը կծկվել, փոքրացել, կորցրել հոգեկան հա­վասարակշռությունը՝ այս պատե­րազմում պարտության արդյուն­քում: Ցավալի է տեսնել, թե ինչքան շփոթված ու մոլորված են մարդիկ: Շատերն անգամ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, և ով է մեղա­վոր: Ամեն ինչ խառնվել է իրար, և գիտելիքի ու ինֆորմացիայի պակա­սը, քարոզչությունն ու մանիպուլյա­ցիաները, որով կառավարել են տա­րիներ շարունակ, հասարակությանը թույլ չեն տալիս, որ նրանք թացը չորից զատեն, հասկանան, թե ով է պատասխանատվություն կրում կա­տարվածի համար, և ելքեր նշմարեն: