ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞Վ Է ԱՎԵԼԻ ԲԱՐՈՅԱԶՈՒՐԿ՝ ԵՐԻՏՀԱՅԵՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՄԻՐԶՈՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ, ԹԵ՞ ՆՐԱՆՑ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

2024-11-02 09:07

Իշխանական ոհմակը շարունակում է հանդես գալ ցնցող հայտարարություններով, և անում է դա սառնասրտորեն, վստահ և լիովին համոզված, որ այդ հայտարարությունները ոչ մի հետևանք չեն ունենա։ Արցախի հարցում վաղուց արդեն հատված են բոլոր կարմիր, ալ, բոսորագույն ու արյունոտ գծերը, հերթը հասել է ոչ միայն Ալիևի, այլև Էրդողանի պահանջները կատարելուն։ Դե, հո իզո՞ւր չէր Փաշինյանն այդքան դողդոջուն կրծքին սեղմում նվերը՝ Թուրքիայի նախագահի գրքույկը, հո իզո՞ւր չէր այդպիսի քծնանքով հալվել նրա կողքին երջանիկ ժպիտով։

  • Հայկ ԴԵՄՈՅԱՆ. ԱՐԱՐԱՏ ՄԻՐՈԶՅԱՆԻ ԵՐԵԿՎԱ ԱՍԱԾԸ ՔՐԵՈՐԵՆ ՀԵՏԱՊՆԴԵԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է

    2024-11-01 17:15

    «Արարատ Միրզոյանը երեկ զբաղվեց պարզունակ փողոցային մանիպուլյացիայով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին, մասնավորապես՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ  առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»։

  • ԻՆՉՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ 10 ՊԱՏՃԱՌ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

    2024-11-01 10:32

    ՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը. Ինչպե՞ս համեմատել անհամեմատելին: Այս մասին իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ:

  • ՇՈՒՇԻԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ. ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐ…

    2024-11-01 10:30

    «Տիգրան Մեծ» գնդի զինխորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանի ցուցմունքները հաստատված են այլ աղբյուրներով: Դրանք հանգում են նրան, որ ադրբեջանցիները Շուշիին մոտեցել են լեռնային ճանապարհով, որը նախքան 44-օրյա պատերազմը ազատել էին՝ հատելով հաստաբուն ծառերը։

  • ԲՀԿ-Ն ՈՒ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏՎԵՐՈ՞Վ

    2024-11-01 10:03

    Նախ Իվետա Տոնոյանը հերքեց ԶԼՄ-ների ակնարկները ընդդիմության նկատմամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքի մասին, հասկացնելով, որ առաջնորդն ինքը կարտահայտվի ընթացիկ հարցերի վերաբերյալ, երբ հարկ համարի: Ավելի ուշ Ծառուկյանը ծավալուն հարցազրույցով հանդես եկավ հայտնի թերթերից մեկում. ելույթի առաջացրած արձագանքը նվազագույն էր, իսկ Մոսկվայում Ծառուկյանի հանդիպումների մասին հաղորդագրությանը քաղաքական շրջանակներն ու լրատվամիջոցներն ընդհանրապես չարձագանքեցին։ Այլ կերպ ասած, գործող քաղաքական գործչի հեղինակությունը վերականգնելու ԲՀԿ առաջնորդի ջանքերը ծիծաղելիության աստիճան անհեթեթ են։

  • ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆՈՂ ՑԻՆԻԶՄ Է. Մամիջանյան

    2024-10-31 16:11

    Այն փաստը, որ իրենք Սահմանադրությունը չեն հարգում, օրենքները չեն հարգում՝ նորություն չէ, արդեն  իսկ նորություն չէ, որ իրենց ընդունած փստաթղթերը չեն հարգում, մասնավորապես, կառավարության ծրագիրը, այդպես եղավ, երբ իրենք իրենց նախընտրական ծրագրում գրեցին, որ Հադրութն ու Շուշին ազատագրելու են, ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու են 3 հիմնարարա սկզբունքների հիման վրա ու հանձնեցին Արցախը, Աժ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

  • ԲԱՔՎՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ COP-29 ՀԱՄԱԺՈՂՈՎԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

    2024-10-31 10:01

    COP-ը (Կողմերի համաժողով) ամենաբարձր օրենսդիր մարմինն է, որը վերահսկում է 1992թ-ին Ռիո դե Ժանեյրոյում ստորագրաված՝ ՄԱԿ-ի “Կլիմայի փոփոխության մասին” շրջանակային կոնվենցիայի իրականացումը: Կոնվենցիայի մասնակիցներ (կողմեր) են աշխարհի 198 երկրներ։ Բաքվում COP-29 անցկացման մասին որոշումն ընդունվել է 2023թ. դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP-28-ի լիագումար նիստում։

  • ՀԵՐՈՍԻ ՓՈՂՈՑՆ ՈՒ ՔԱՅԼՈՂ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ…

    2024-10-31 09:26

    Հայաստանի մարզերում որոշակի ժամանակից ի վեր ընդունված երևույթ են դարձել քաղաքային և գյուղական համայնքների անվանումներով անգլերեն ցուցանակները՝ կողքին սրտիկով: Հայրենի վայրերի նկատմամբ սիրո այդ խոստովանությունները կարելի է տեսնել ամենուր: Ոչ այնքան վաղուց նման ցուցանակ էր տեղադրվել Տավուշի մարզի Կիրանց համայնքի սահմանային պատի դիմաց։ 15 օր անց իշխանությունների հրահանգով ցուցանակը հանել են։

  • ՆՊԱՏԱԿՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՆՈՂՆԱՇԱՐ ԵՐԿԻՐ՝ ԱՌԱՆՑ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ. Վիտալի ՄԻԼՈՆՈՎ

    2024-10-31 09:11

    Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

  • «ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

    2024-10-30 17:47

    Թե ինչ է իրենից ներկայացնում «ինքնիշխանությունը» փաշինյանական ձևով, ակնառու կերպով ցույց տվեցին Կազանում արված կադրերը, որտեղ գերազանց երևում է, թե ինչպես է Իլհամ Ալիևը հրահանգներ տալիս Բայրամովին, Փաշինյանին ու Միրզոյանին՝ Փաշինյանի հետ իր հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ։