ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԱԺ-Ի ԴԻՄԱՑ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵՆ ԱՆՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Բաղրամյան պողոտան և բողոքի ակցիան են անում Ազգային ժողովի դիմաց։ Նրանք վրդովված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից։
Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Բաղրամյան պողոտան և բողոքի ակցիան են անում Ազգային ժողովի դիմաց։ Նրանք վրդովված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից։
«Առավոտյան 08։00-ից սկսած, հակառակորդը վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով»,- հայտնել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արամ Թորոսյանը: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, վաղ առավոտից Սիսիանում Իշխանասարի հատվածում մարտական գործողությունները վերսկսվել են, ծանր մարտեր են ընթանում, հակառակորդը գնդակոծում է զինվորական հոսպիտալը, խաղաղ բնակչությանը, մոտակա գյուղերն ու տները, տարհանվել են կանայք, երեխաներն ու տարեցները:
Գաղտնիք չէ, որ Արցախյան երրորդ պատերազմում հայ ժողովրդին պարտության տանելուց հետո ՀՀ դե-ֆակտո իշխանությունները առաջ են տանում «խաղաղության օրակարգ» կոչվող, իսկ իրականում հայկական երկու հանրապետությունների մնացյալ իմունիտետի ամբողջական սպառմանն ու հերթական կործանարար պարտությանը տանող քաղաքականություն։
Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նիկոլը ելույթ ունեցավ խորհրդարանում։ Դատարկ բլբլոցի հերթական փաթեթը... Թե՛ նախկին, թե՛ նոր կորուստների գլխավոր պատասխանատուն և գլխավոր մեղավորը հանդիսացող մարդու հերթական սոլո-շոուն։
Ինչպես արդեն հաղորդվել է, սահմանին տիրող իրավիճակի պատճառով խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները՝ ի դեմս առայժմ միայն «Հայաստան» դաշինքի, դադարեցրել են բոյկոտը և վերադարձել Ազգային ժողով։
Ջերմուկի գնդակոծությունը դադարել է գիշերվա ժամը երկուսին մոտ, սակայն տեղացիներին դա չի հանգստացրել։ Ամբողջ գիշեր նրանք լքում էին վտանգավոր դարձած հանգստավայրը։
Ադրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են. Այսինքն` Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից, ճսնապարհներից, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից: Այս մասին հյտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։
«Հայաստան» խմբակցությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասում է, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ–ի ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտեսնիվորեն կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամին կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը և ռազմական հենակետերը: