ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

3 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՄԱՆԸ, ԱՅԺՄ ԱՐԱԳԱՑՎԱԾ ՏԵՄՊԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

2021-06-15 08:50

Մեծ բեկման օրը. ոչ թե քարոզչություն, այլ աղանդավորական բնույթի մեդիտացիա Բեկումը նախընտրական քարոզարշավում սկսվեց հունիսի 9-ին Գյումրիից. այդ օրը նշանավորեց կապիտուլյանտի քաղաքական կարիերայի վախճանի սկիզբը: Կիսադատարկ հրապարակը դարձավ հիմնական վկայությունն այն բանի, որ հյուսիսային մայրաքաղաքը քվեարկել է վաղաժամկետ... ոտքերով։

  • ԹՇՆԱՄՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԵԼ ԵՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

    2021-06-14 21:23

    Այսօր Երևանում «Լազարյան ակումբի» նիստի ժամանակ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆ անդրադարձել է Ադրբեջանի կողմից 15 ռազմագերիների վերադարձմանը՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց:

  • 6 ՕՐ

    2021-06-14 17:15

    «Ուղիղ 6 օր է մնացել այն օրվան, երբ Հայաստանի քաղաքացիները պետք է կատարեն իրենց ընտրությունը։ Թերևս ամենակարևոր ընտրությունը, համենայն դեպս՝ անկախ Հայաստանի պատմության մեջ։ 6 օրից կկարողանանք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում մեր հասարակությունը և որքանով է այն բուժվել իրեն ախտահարած վարակից»,- «ԳԱ»-ի հետ զրույցում ասաց «Ազատագրում» ժողովրդական շարժման առաջնորդ Միքայել ԲԱԴԱԼՅԱՆԸ։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՆԻԿՈԼ-ԱՆՆԱ ԶՈՒՅԳԸ, ԻՍԿԱՊԵՍ, ԴԺՈԽԱՅԻՆ ՎԻԺՎԱԾՔՆԵՐ ԵՆ

    2021-06-14 14:23

    Նիկոլն ու Աննան ոչ միայն չեն ընդունում իրենց մեղքը, չեն խոսում դրա մասին, չեն փորձում բացատրել ինչպես է եղել, այլև ընդհանրապես ձև են անում, թե ոչինչ էլ չի պատահել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

  • ԿՈՄՊՐՈՄԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

    2021-06-14 13:51

    Ողջ հասարակությամբ սպասում ենք Նիկոլի դեմ կոմպրոմատին։ Մեծից փոքր, խելոքից՝ անխելք։ Սա դարձել է ազգային նպատակի պես մի բան, որն իրականում շատ հուսահատեցնող է։

  • Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՍՔՈՎ՝ ՏԱՎՈՒՇԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2021-06-13 14:03

    Ներկայիս իշխանությունների խոսքով՝ Իջևան-Բերդ կամ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհների Ազատամուտի և Ոսկեպարի հատվածներն առանց նախապայմանների պետք է անցնեն Ադրբեջանին, քանի որ դա եղել են ադրբեջանական բնակավայրեր: Այդ մասին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք դա թույլ չենք տա, քանի որ հունիսի 20-ից հետո այդ իշխանությունը չի լինի: Այն արդեն չկա: Նրանք ինչպես եղել են, այդպես էլ մնացել են ընդդիմություն:  

  • ԻՆՉՊԻՍԻՆ ՏԵՐՏԵՐՆ Է, ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ԾԱՌԱՅԱՆԻՆ Է

    2021-06-12 14:15

    Գործընկերներիցս մեկը վերջերս մտահոգություն հայտնեց, թե «չե՞ն ոտնահարվի արդյոք ԶԼՄ-ների իրավունքները, եթե Հայաստանում իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը»։ Հասկանալի է, որ այդօրինակ հարցը արտացոլումն է այն վաղեմի թեմայի, թե ինչպես «Ա1+» հեռուստաընկերությունը հեռարձակման արտոնագիր չստացավ Քոչարյանի նախագահության տարիներին։ Այստեղ կարելի է թերևս հիշեցնել, որ բաղձալի արտոնագիրն այն չստացավ նաև հետագայում. ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի օրոք... Բայց հիմա խոսքը նույնիսկ այդ մասին չէ։

  • Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ. ՄԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ

    2021-06-12 14:12

    «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը Թելագրամի իր ալիքում անդրադարձել է մարզերում իրենց աջակիցներին աշխատանքից ազատելուն.

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԻ ՁԵՌՔՈՎ ՀԱՅԻ ԱՐՅՈՒՆ ԹԱՓԵԼ

    2021-06-12 11:15

    Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել՝ նշելով, որ Փաշինյանը 2008-ին իր քաղաքական կարիերայի հենց սկզբից հասարակությանն ուղղորդել է դեպի քաղաքացիական պատերազմ։

  • «Փաստ»․ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ՄԱՐԶԱՅԻՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ԻՍԿԱԿԱՆ «ՊԱՏԵՐԱԶՄ» Է

    2021-06-12 10:56

    «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի՝ մարզային յուրաքանչյուր այցից հետո իշխանության կուլիսներում իսկական «պատերազմ» է. Փաշինյանը պարզապես «պատեպատ» է տալիս պատասխանատուներին: Բանն այն է, որ նրան մեծապես նյարդայնացնում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հանրահավաքին փաստացի աչքերի առջև նույն դեմքերն են, որոնց, որպես «շրջիկ մասնակիցներ», իրենց հետ պտտում են, բայց նույնիսկ այդ պարագայում ակնկալվող մարդաքանակը ոչ մի կերպ հավաքել չի ստացվում: