ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԱԳՆ-Ի ՁԵՌՔՈՒՄ ՍԱ ԵԶԱԿԻ ԵՎ ՇԱՏ ԼԱՎ ՀԱՂԹԱԹՈՒՂԹ Է

2020-07-17 11:10

Սա Ադրբեջանի հերթական անադեկվատ հայատարարությունն է, ակնհայտ է, որ կորցրել են ադեկվատությունը հայկական զինված ուժերի կողմից իրենց համարժեք պատժիչ պատասխանը ստանալուց հետո և հիմա նման հայտարարությունների հիթ շքերթ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլի հայտարարությանը, թե Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»: