ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ԱՌԱՎԵԼ ՊԱՐԶ ՈՒ ՀԱՐՄԱՐ ԼՈՒԾՈՒՄ․ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է EVENTHUB.AM-Ը

2024-12-11 16:04

Ամերիաբանկի դուստր ընկերության՝ Դիննոյի EventHub.am հարթակն ընդլայնում է գործունեության շրջանակը՝ այսուհետ ներկայանալով նաև միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծումով։ Հարթակում միաժամանակ հասանելի է 300-ից ավելի միջոցառում 10-ից ավելի անվանակարգում` համերգ, թատրոն, սթենդափ ներկայացում, մանկական ու սպորտային միջոցառումներ և այլն:

  • ԻՆՉ ՕԳՈՒՏ ԿԱՐՈՂ Է ՍՏԱՆԱԼ ՀՀ-Ն ԲՐԻԿՍ-Ի ՀԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ. ՓՈՐՁԱԳԵՏԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2024-12-10 19:38

    ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը չի բացառում փոխգործակցությունը արևմտյան երկրների հետ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ազգային հետազոտական համալսարան Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոռեկտոր, ԲՐԻԿՍ փորձագիտական խորհրդի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Վիկտորյա Պանովան Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ կազմակերպված «Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն գործընթացներին» թեմայով պանելային քննարկման շրջանակներում:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2024Թ. ՏԱՐՎԱ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ THE BANKER ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

    2024-12-05 18:48

    Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2024թ․ «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից: «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 4-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է բարձր արդյունքներ ցուցաբերած ֆինանսական հաստատություններին 127 երկրում, որոնք զգալի աճ են գրանցել՝ միևնույն ժամանակ պահպանելով կայուն հաշվեկշիռ, բարելավելով սպասարկման որակը, ներդրումներ կատարելով տեխնոլոգիաների մեջ և ամրապնդելով իրենց դերը տեղական համայնքներում:

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ՝ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

    2024-12-05 11:26

    Արդշինբանկը տեխնիկական աջակցման ռազմավարական համագործակցություն է սկսել Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ «Կանաչ ֆինանսական համակարգ» (Greening Financial Systems) ծրագրի շրջանակներում։

  • ՏՆՏԵՍԱԳԵՏ․ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ, ԹԵ ՈՎ ԻՆՉ ՔԱՐՈԶ Է ԿԱՐԴՈՒՄ, ԿԱՆ ԹՎԵՐ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

    2024-12-05 10:41

    Պետք չէ լսել իշխանության հայտարարությունները, քանի որ վիճակագրությունն այլ բան է վկայում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը` մեկնաբանելով ՀՀ արտաքին առևտրին վերաբերող 2017 և 2024թթ–ի վիճակագրական որոշ ցուցանիշներ։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ EUROMONEY ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

    2024-11-29 12:16

    Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում» մրցանակ: Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում արժանացել այս մրցանակին: Մրցանակը շնորհվել է առևտրային նշանակության անշարժ գույքի ոլորտում գրանցած գերազանց արդյունքների համար` գնահատելով Բանկի ոչ միայն ֆինանսական հաջողությունները և հաճախորդների սպասարկման բարձր որակը, այլև առաջադեմ տեխնոլոգիական լուծումների և կայուն զարգացման ոլորտում իրականացվող նախաձեռնությունների միջոցով ոլորտը զարգացնելու հանձնառությունը:

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՎԱՐՏԻՆ Է ՀԱՍՑՐԵԼ ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔԸ

    2024-11-29 09:00

    «Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC Հայաստան) 100% բաժնեմասի ձեռքբերման գործընթացի ավարտի մասին: Գործարքի վերջնականացման և ինտեգրացիայի մոտ տասն ամիս տևած աշխատանքներից հետո HSBC Հայաստանը ս.թ. նոյեմբերի 29-ին վերանվանվել է «Արդշինինվեստբանկ»: Բանկը ս.թ. դեկտեմբերի 2-ից արդեն պաշտոնապես կդիմավորի HSBC Հայաստանի հաճախորդներին` պայմանների և ծառայությունների պահպանմամբ, ինչպես նաև բազմաթիվ արտոնությունների ավելացմամբ:

  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2024-11-26 11:21

    Չնայած Հայաստանի տնտեսական ակտիվության զգալի՝ 8,1% աճին 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, փորձագետներն ու վերլուծաբանները նշում են երկրի տնտեսության մեջ լուրջ կառուցվածքային խնդիրների և աճի հետագա դանդաղման ռիսկերի մասին։ Ըստ Վիճակագրական կոմիտեի հոկտեմբերի 25-ին հրապարակված տվյալների, հոկտեմբերին նկատվում է աճի տեմպերի էական դանդաղում մինչև 4,2%՝ տարեկան կտրվածքով, իսկ սեպտեմբերի համեմատությամբ գրանցվել է 4,6% անկում։

  • «ՏԱԹԵՎԵՐ» ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է WORLD TRAVEL AWARDS 2024-ԻՆ

    2024-11-25 11:25

    «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին` այս տարի ևս հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում 2021 և 2023 թ․-ին։

  • Նաիրի ՍԱՐԳՍՅԱՆ․ ՀԱՐԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ՏՈՏԱԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՆ Է

    2024-11-22 10:28

    Հարկային փոփոխությունների նպատակը հասարակության նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելն է, այդ թվում` քաղաքական նպատակներով դա որպես մահակ օգտագործելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով հարկային մարմնում ու հարկային դաշտում տիրող իրավիճակն ու առաջիկայում սպասվող փոփոխությունները։