ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԲԱՑԵԼ Է «ՎԱՐԴԱՆԱՆՑ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է։ Սակայն այստեղ կարող են սպասարկվել նաև ֆիզիկական անձիք, նրանց համար հասանելի է Արդշինբանկի կողմից առաջարկվող բոլոր ժամանակակից ծառայությունների ամբողջական փաթեթը: