ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ. ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՆՈՒՄ Է ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՄԻՋԱՎԱՅՐ
Ամերիաբանկը, մշտապես փնտրելով նոր, ավելի առաջադեմ, ավելի անհատականացված և արդյունավետ գործիքներ, շարունակում է տրամադրել իր հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ: Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ։ Նախօրեին ասուլիսի ժամանակ թվային օրակարգի մասին մանրամասն խոսել են Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն ու Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։