Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրը ցանկալի արդյունք է տալիս: Թեև աշխատանքի ծավալները մեծ են, սակայն համակարգված աջակցության շնորհիվ՝ հաջողվում է դրանք ավարտել նախատեսված ժամկետներում: Տարբեր համայնքներում տան տեր են դառնում ընտանիքներ, որոնք, սեփական անկյունն ունենալու համար, ստիպված են եղել սպասել տասնամյակներ: Գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի արդյունքը, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցությունը. սեփական ձեռքերով կառուցված տան տեր դառնալու բերկրանքը մարդկանց աչքերում: Հերթական բնակարանամուտը նշվել է Վայոց ձորի Գետափ գյուղում: