«Ժողովուրդ». ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականի պատերազմի ավարտից հետո մի խումբ քաղաքացիներ, վրդովված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից, գիշերը Երևանում զանգվածային անկարգություններ կատարեցին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այս դեպքերի մասով բազմաթիվ քրեական վարույթներ կան, որոնցով նախաքննական մարմինը առաջիկայում որոշումներ է կայացնելու: