ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ․ ԱԼԻԵՎՅԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԱՅՆ ԱՍՏԻՃԱՆԻ Է ՀԱՍԵԼ, ՈՐ «ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ» ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԸ

2025-06-04 08:22

«Բաքվի դատարանում շարունակվում է մեր հայրենակիցների նկատմամբ «դատավարությունը»։ Վերջին դատական նիստում հերթական շինծու մեղադրանքներն են ներկայացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իբր 2020թ․պատերազմի ժամանակ քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել մի շարք բնակավայրերում, այդ թվում Աղդամում»։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը: