«Հրապարակ»․ ԳՈՐԻՍ-ԴԱՎԻԹ ԲԵԿ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՏՎԱԾՆ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին գաղտնազերծված փաստաթուղթը, իրականում, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանին հանձնելու մասին է։ Այդ փաստաթղթում ուղիղ նշված չէ դա, բայց ըստ երկկողմ պայմանավորվածության՝ այդ հատվածը մոտ 3 տարի պետք է շահագործվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, և դրա անվտանգ օգտագործման երաշխավոր են կանգնում ռուս խաղաղապահները։