ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀԱՆՁՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

2021-01-26 19:03

Դատելով Արցախից ստացվող հաղորդագրություններից, Փաշինյանը պատրաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական հանձնումը։ Ավելի ճիշտ՝ պատրաստում է Իլհամ Ալիևը, իսկ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել այն, ինչ սեղանին իր առջև կդնեն տոնական ճաշի երկրորդ կերակրատեսակի և աղանդերի արանքում։ Եվ ահա հասարակական կարծիքը նախապատրաստելու նպատակով Արայիկ Հարությունյանը, որը կրում է Արցախի նախագահի տիտղոսը և վերջերս մասնակցում էր Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստին, հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղի պետական տարբեր հաստատությունների ու կառավարական կառույցների կոլեկտիվների հետ և այդ հանդիպումների ընթացքում տարօրինակ ելույթներ ունենում:

  • ԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԳՈՌՈՒՄ-ԳՈՉՅՈՒՆԻ ՈՒ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

    2021-01-26 14:10

    «Կարաբուլախ գյուղում հոգեկան հիվանդ տղայի գլուխը կտրել են հենց տեսախցիկի առաջ, հետո իրանին խոզի գլուխ հագցրել, և այդ ամենը՝ ամբոխի գոռում-գոչյունի տակ...». սա ֆեյսբուքյան օգտատիրոջ մեկնաբանություններից մեկն է այն գրառման տակ, որ Արցախում հերթական անգամ հայտնաբերել են քաղաքացիական անձանց աճյուններ: «Ինչո՞ւ մեր իշխանությունները չեն գոռում աշխարհով մեկ, ո՞վ է պատասխան տալու դրա համար, թե՞ աշխարհին հետաքրքրում է միայն խոջալու-մոջալուն»,- հարց է տալիս գրառման հեղինակը՝ ընդգծելով, որ խոսքը նույնիսկ ոչ թե զինվորականների, այլ քաղաքացիական անձանց մասին է, որոնք գազանաբար սպանվել են ադրբեջանցի զինվորների կողմից ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո՝ ընդհուպ մինչև վերջին օրերը։

  • ԽԱՂԱԿՑԵԼՈՎ ԹՇՆԱՄՈՒՆ

    2021-01-25 20:02

    Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախում գերեվարված երկու լիբանանահայերի դեմ: Ինչպես հաղորդում են իրավապահ մարմիններում Trend-ի ունեցած աղբյուրները, Հակոբ Աբրահամի Թերզիյանը և Հակոբ Հաջիրյանը մեղադրվում են Ադրբեջանի Քր.օր.-ի 228.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից հրազենի և պայթուցիկ սարքերի ապօրինի կրում), 214.2.1 և 214.2.3 (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից իրականացված ահաբեկչություն), 279.2 (զինված կազմավորումների ստեղծում կրոնական թշնամանքի հողի վրա), 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում կազմակերպված խմբի կողմից) հոդվածներով:

  • Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ՄԱԿՈՒՆՑԻ` ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԱՅԼ ՆՊԱՏԱԿ ԵՎ ՕՐԱԿԱՐԳ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ

    2021-01-25 11:46

    Մակունցի Վաշինգտոն մեկնելը այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ,- հայտարարել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը` նշելով նրա տապալման նախադրյալները: Նրա գրառման մեջ ասվում է.

  • Մայքլ ՌՈՒԲԻՆ. ԿՈՆԳՐԵՍԸ ՊԵՏՔ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶՐԿԻ ԴԵՊԻ ԻՐԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱԶԱՏ ԵԼՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

    2021-01-23 10:47

    Զենքերն այժմ լռում են Լեռնային Ղարաբաղում, Հայաստանն ազատել է իր ռազմագերիներին, և դիվանագետները ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի նա ևս նույնը անի: Այս մասին The National Interest-ի էջերում գրում է Ձեռնարկատերերի ամերիկյան ինստիուտի գիտնական Մայքլ Ռուբինը:

  • Le Monde. ԿՅԱՆՔԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ «ՀԵՏՈ»

    2021-01-23 09:59

    «Հետո»-ն կլինի: Մենք կվերադառնանք մարզադաշտեր, սրճարաններ, կինոթատրոններ և երաժշտական փառատոններ՝ 1960-ականների նոստալգիայի համար: Կսեղմվենք միմյանց: Մենք կվերադառնանք հարևան գարեջրի բարի վաճառասեղանի մոտ և առանց դիմակների կշրջենք թանգարաններով: Մեզ երաշխավորում են մի տեսակ հավաքական խրախճանք, խնջույք մինչև լուսաբաց, տնտեսական «բում»՝ տեխնոլոգիական պայթյունի ֆոնին: Մի՞թե, ինչպես մեզ ասում են, Covid-ից հետո, ինչպես պատերազմից հետո, իռացիոնալ առատություն լինի, գրում է Le Monde-ի մեկնաբան Ալեն Ֆրաշոնը:

  • ՄԳՌԽ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԳՐԱՎԵԼՈՎ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԹՈՒՅԼ ԵՎ ՊԱՍԻՎ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

    2021-01-22 18:26

    2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմը դադարեցրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման հետագա աշխատանքը: Հիշեցնենք, որ 9-րդ կետում նշվում է «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդուղիների, մասնավորապես Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման մասին, ընդ որում՝ վերհսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները, նշում է Միջազգային գործերով ռուսական խորհուրդը:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՅՍ ՕՐԱԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ Է ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵԼ ՄԻԱՅՆ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

    2021-01-22 10:04

    Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» և «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները:

  • Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԹԻՄԸ ՉԵՆ ԾՈՒԼԱՑԵԼ ՔԱՐ ԳՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՈՍՏԱՆԸ

    2021-01-21 19:45

    Նիկոլ Փաշինյանն ու հակառուսական թիմը չեն ծուլացել քար գցել Ռուսաստանի բոստանը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար, արդարադատության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

  • «Նովայա գազետա». ԱԼԻԵՎՆ ԱՐՑԱԽԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ «ԱՊԱՀԱՅԿԱԿԱՆԱՑՄԱՆ» ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԱՐՇԱՎ Է ՍԿՍԵԼ

    2021-01-21 16:42

    Սուրբ ծննդյան օրը՝ Գրիգորյան օրացույցով հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում մինչև վերջերս գտնվող հնագույն վանքում Ադրբեջանի ալբանաուդիական համայնքի ներկայացուցիչները պատարագ են անցկացրել: Համայնքի պաշտոնական կայքը հայտնել է «երկար տարիներ հետո առաջին անգամ Քարվաճառի հին ալբանական Խուդավենգ վանքում աղոթք է իրականացվել»: