Սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածը լի է հայ երեխաներին սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու և այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ասվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ, հաղորդում Է Sputnik Արմենիան:
Իր ֆեյսբուքյան էջում նա հրապարակել է ադրբեջանցիների գրառումների լուսապատճենները։ Վերջիններս գրում են, թե պետք է սպանել հայ երեխաներին, խմել նրանց արյունը, խոշտանգել և այլն։
Ընդ որում տարածվում են հայ երեխաների լուսանկարներ, որոնց տակ ադրբեջանցիները հարցում են անցկացնում. կսպանեի՞ք նրանց։ Այս բոլոր փաստերը արտացոլված են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է այլատյացության և հայատյացության դրսևորումներն Ադրբեջանում՝ Արցախում պատերազմի ժամանակ։