ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՆԻԿՈԼՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՈՂՋ ԱՐՑԱԽԸ

2020-12-18 21:24

Օրերս ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Կլարկ Կուպերը. ԱՄՆ իշխանությունները համարում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ: Ցուցանշական է, որ դա ասվեց ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի՝ տարածաշրջանում «ռուսական ազդեցությանը Վաշինգտոնի հնարավոր դիմակայության» վերաբերյալ։ Ինչպես հարցը, այնպես էլ պատասխանը ակներևաբար ցույց են տալիս, թե իրականում ում հանգիստ չի տալիս ռուս խաղաղապահների ներկայությունը, և հետևաբար՝ ռուսական գործոնի կտրուկ ուժեղացումը տարածաշրջանում։

  • Արման ԹԱԹՈՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄՈՏ ԱՌԿԱ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ

    2020-12-18 17:55

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է այն քարտեզները, որոնք ադրբեջանցի զինվորականներն ունենում են իրենց մոտ հատուկ գրքույկներում ունենում։ Այս քարտեզներում Հայաստանի Հանրապետության զգալի մասը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական տարածք:

  • ՏԱՐԱԾՔՆԵՐ՝ ԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱ՞Ց

    2020-12-16 21:46

    Օրերս համացանցում առկայծեց հերթական շոկային հաղորդագրությունը. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոստովանել է, որ Ադրբեջանը զոհված հայ զինծառայողների մարմինները վերադարձնելու դիմաց պահանջում է նոր տարածքներ: Այս տեղեկատվության հաստատումը գտնել չհաջողվեց, բայց այն բավականին հավաստի է թվում, եթե հաշվի առնենք թուրքական մենտալիտետն ու ստեղծված իրավիճակը: Ավելին, դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների խորապատկերին միանգամայն հիմնավոր կասկածներ առաջացան, որ գերիների դիմաց Նիկոլը նոր տարածքներ է հանձնում Ադրբեջանին, և դա արվում է գաղտնի համաձայնագրերի շրջանակներում, որոնք ստորագրվել են ի հավելումն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

  • «Կոմերսանտ». ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼ ԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ

    2020-12-16 21:06

    Ռուս խաղաղապահները կարգավորել են ղարաբաղյան Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում միջադեպը՝ ի շահ Բաքվի: Նոր քարտեզի վրա այդ տարածքը նշված է որպես ադրբեջանական, իսկ Telegram-ալիքներում հայտնվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են հայ զինվորները զենքը հանձնում: Պարզվել է, որ հակամարտության կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունը: Բաքվում համոզված են, որ հայկական զորքերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի այդ տարածքը, իսկ Երևանում համարում են, որ դա վերաբերում է միայն դրա շուրջ գտնվող շրջաններին, գրում է «Կոմերսանտ»-ը:

  • «Ռեպորտյոր». ԻՆՉ ԱՆԵՆ ՌՈՒՍ ԽԱՂԱԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

    2020-12-16 15:59

    Չնայած պատերազմի պաշտոնական ավարտին, Լեռնային Ղարաբաղում դարձյալ կրակում և սպանում են: Ռուս խաղաղապահները ստիպված են կանգնել ադրբեջանցիների և հայերի միջև, որոնք հաստատապես հանդարտ գործուղում չեն ունենա, հայտնում է «Ռեպորտյորը»:

  • ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ. ԻՆՉՈ՞Ւ ԱՌԱՋԻՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑԻՆ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻՆ

    2020-12-16 09:31

    Դա նման էր դեժավյուի. հայասպան երկու դիվերսանտները Բաքվի օդանավակայանում. ճիշտ այնպես, ինչպես 2012-ի օգոստոսի 31-ին, երբ Ալիևը փրկագնով հետ ստացավ իր մեկ այլ մարդասպանի՝ Սաֆարովին։ Հանգամանքները շատ տարբեր են, բայց էությունը մեկն է. Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց նրանց, ում Ալիևը ապարդյուն փորձում էր հետ ստանալ վեցուկես տարի շարունակ։ Վերադարձրեց՝ առանց հանցագործությունների համար պատժի կրումը շարունակելու որևէ պայմանի։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՍՅՈՒՆԻՔԻ ՇՈՒՐՋ ՍԵՂՄՎՈՒՄ Է ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՕՂԱԿԸ

    2020-12-15 21:31

    «Այսօր կայացավ Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունների միջև Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման մասին հուշագրի ստորագրումը:», - Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ:

  • «Փաստ». ՀՀ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ ԵՆ ԿԱՆԽԵԼ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՐՇԱՎՆԵՐԸ

    2020-12-15 11:49

    «Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, հատկապես այն երկրներում, որտեղ մեծ է հայ համայնքը և հայկական լոբբիստական խմբերի ազդեցությունը պետական ապարատի ու կառավարող շրջանակների վրա։ Վերջին օրերին Սփյուռքի բազմաթիվ կառույցներ, բողոքի ակցիաներից զատ, հանդես եկան Փաշինյանի հրաժարականի պահանջ պարունակող հայտարարություններով:

  • Արմեն ԱՄԻՐՅԱՆ. ԱԼԻևՅԱՆ ԶԱՌԱՆՑԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ

    2020-12-12 13:37

    Ալիևյան զառանցանքը սահմաններ չունի. Քոչվորների ցեղապետը պատերազմում դավաճանների մատնությամբ տարած հաղթանակով շատ է ոգևորվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, ով նաև պատմական քարտեզներ է հրպարակել:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ԹԵ ԻՆՉ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՊԻՏԻ ԱՍՎԵՐ, ՈՒ ՉՀՆՉԵՑ

    2020-12-12 11:47

    ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.