ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԷՐԴՈՂԱՆՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԻ և ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԻ ՍԻՆԿՐԵՏԻԶՄԸ՝ ՄԵԾ ԹՈՒՐՔԻԱ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2020-11-28 10:18

Շատերը պնդում են, որ Թուրքիան և Ադրբեջանն իրենցից ներկայացնում են «երկու պետություն, մեկ ազգ», չնայած դրան՝ այդ կարծիքը չեն կիսում պանթյուրքական ուլտրաազգայնականները, սակայն այդ մասին պարբերաբար հայտարարում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պանթյուրքիզմը հիմնված է հավատքի վրա, որ Արևմտյան Չինաստանում, Միջին Ասիայում, Սիբիրում, Կովկասում, Ղրիմում, Կիպրոսում, Բալկաններում, Անատոլիայում և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում թյուրքալեզու լեզուներ կրողները մեկ ազգ են, Greek City Times-ում գրում է Փոլ Անտոնոպուլոսը: