ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

The National Interest. ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԿՈՇՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

2020-11-24 12:40

Լեռնային Ղարաբաղի մի զգալի տարածք, այդ թվում` այսպես կոչված Լաչինի միջանցքը, որը լեռնանցքով հարմար երթուղի է բացում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, առաջիկա մի քանի տարվա ընթացքում զբաղեցված կլինի ռուս խաղաղապահների կողմից: Բայց ի՞նչ է լինելու հետո:

  • «Փաստ». ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐԻՆ «ԻՄՔԱՅԼԱԿԱՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԴԻՄԵԼ ԵՆ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ՝ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ, ՍԱԿԱՅՆ ՄԵՐԺՎԵԼ ԵՆ

    2020-11-24 11:51

    «Փաստ» թերթը գրում է. «Մենք արդեն անդրադարձել ենք այն տեղեկություններին, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ հրաժարվում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել, այդ թվում՝ առողջական խնդիրների հիմքով Եվրոպական որևէ երկիր մեկնելու ցանկություն ունեցողներին:

  • «Ժողովուրդ». ՈՒՄ Է ԸՆՏՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԷԼԻՏԱՆ՝ ՈՐՊԵՍ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ

    2020-11-24 10:12

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց հետ հեշտ աշխատանքային հարաբերություններ կառուցող նոր թեկնածու առաջարկեն:

  • Սատանովսկի. ՊՈՒՏԻՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ՊԱՀՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ, ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԱԼԻԵՎԻՆ, ԹՐԱՄՓԻՆ, ՄԱԿՐՈՆԻՆ ԵՎ ՄԵՐԿԵԼԻՆ

    2020-11-23 14:28

    Հին ու բարի բանաձև` «ամբոխտ ժողովուրդը չէ»: Ժողովուրդը հավերժ է և իմաստուն` իր յուրովի, առանձնահատուկ, ժողովրդական իմաստությամբ, բայց յուրաքանչյուր ժողովուրդ դա ունի: Ամբոխը հիմար է, որը սատանան գիտի, թե ում է բերում իշխանության: Այն երեխայի պես միամիտ է և վայրենու նման սնահավատ: Եվ այստեղ կարևոր չէ, թե ինչ ամբոխի մասին է խոսքը` արաբ, ամերիկացի, ուկրաինացի, հրեա, հայ, վրացի, չինացի, բելառուս... Այն տապալում է թագավորներին և նախագահներին, գլխավոր քարտուղարներին և վարչապետներին: Հենց նա է ներխուժում պառլամենտներ և քանդում հուշարձանները, բռնաբարում և սպանում է, թալանում և դիակապտություն է անում: Այս մասին իր Telegram ալիքում գրել է քաղաքական փորձագետ Եվգենի Սատանովսկին:

  • «Կոմերսանտ». ՈՒԽՏԱՍԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

    2020-11-23 13:14

    Լեռնային Ղարաբաղում սկսվել է հետպատերազմյան կարգավորման ամենացավոտ փուլը` տարածքների բաժանումը: Չճանաչված Արցախի Հանրապետության մի ամբողջ շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. դրանց հայ բնակիչները ստիպված են լքել իրենց տներն ու հեռանալ` իրենք էլ չգիտեն, թե ուր: «Կոմերսանտի» թղթակից Ալեքսանդր Չեռնիխը վերադարձել է Ուխտասար գյուղ. մեկ ամիս առաջ նա այնտեղ էր պատերազմի ընթացքում: Ինչպես պարզվել է, նրան հաջողվել է հասնել գյուղի գոյության վերջին օրը:

  • ՀԱՅԵՐԸ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐ ԵՆ ԳՈՐԾԵԼ

    2020-11-22 12:12

    Ռուսաստանի Հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի (ՌՀՀԳԱ) տեղեկատվական քաղաքականության գծով փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը Dialogorg.ru-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախում ընթացող պատերազմն ավարտվել է մարտական ոչոքիով։

  • The Guardian. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՌԻՍԿԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

    2020-11-21 17:33

    Հրադադարի շուրջ պայմանագիրը, որն անցած շաբաթ կնքվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, զգալի չափով օգտագործվել է որպես մի քանի տասնամյակ տարի շարունակվող տարածքային վեճի դադարեցման համար միջոց: Այս մասին The Guardian-ի էջերում գրում է «Ադրբեջանի հետ հրադադարի շուրջ համաձայնությունը մեծ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար» վերնագրով հոդվածի հեղինակ Դեյլ Բերնինգ Սաուան:

  • ՎԵՑ ԳՅՈՒՂԵՐԻ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՎԵԼ ԵՆ ՄԵԿ ՕՐ՝ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊՆԴՈՒՄՆԵՐՈՎ»

    2020-11-19 20:01

    Սկզբում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Մարտակերտի շրջանի 6 գյուղերի բնակիչներն ահազանգ են ստացել տարհանման անհրաժեշտության մասին: Մոտ մեկ ժամ անց արդեն հաջորդեց Տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունը, որ Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Ակաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ գյուղերը նույնպես անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Վկայակոչելով պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները, ասվում էր նաև, թե այդ բնակավայրերը, ադրբեջանական կողմի պնդմամբ, գտնվում են Աղդամի շրջանում: Այդ գյուղերի ավելի քան 2000 բնակիչներին ժամանակ են տվել լքելու տարածքը մինչև նոյեմբերի 19-ը։ Այսինքն՝ ընդամենը մեկ օր։

  • Վլադիմիր ՍՈԼՈՎՅՈՎ. ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՂՔԸ ՄԻՇՏ ԷԼ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆՆ Է

    2020-11-19 16:53

    Հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովն իր Полный контакт. Соловьёв LIVE հաղորդման շրջանակում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա վեց ամսվա կտրվածքով կառավարության ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզին՝ ընդգծելով, որ դրանում ներառված կետերն իր մոտ «զարմանք են առաջացնում»:

  • Financial Times. ԷՐԴՈՂԱՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ԴՐԵԼ ԻՐ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ` ՏՈՒՐՔ ՏԱԼՈՎ ԲՌՆԱԿԱԼԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻՆ

    2020-11-19 12:22

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վտանգի տակ է դրել իր երկրի տնտեսությունը` տուրք տալով բռնակալի համախտանիշին, ինչով տառապում են երկար ժամանակ իրենց պաշտոնը պահող շատ ղեկավարներ, գրում է Դեվիդ Գարդները Financial Times-ում: