Wargonzo. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՇԻԱ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Բաքվի գեներալները թուրքերի կողմից բանակի ղեկավարումից փաստացի հեռացվելուց հետո պատրաստվում են ապստամբություն սկսել գերատեսչության ներսում: Ադրբեջանցի սպաները, որոնք շիաներ են, վրդովված են այն փաստից, որ իրենց մարդկանց ռազմաճակատում փաստացի ղեկավարում են Թուրքիայի հատուկ ծառայությունները և արմատական սուննիական թևի թուրքամետ ահաբեկչական խմբավորումների դաշտային հրամանատարները: Այս մասին հայտնում է Wargonzo տելեգրամ ալիքը` վկայակոչելով աղբյուրները Ստամբուլում: