Վլադիմիր ԼԵՊԵԽԻՆ. ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ` ՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԳՏԻՆ
Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի խոսքով` սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը խախտել է երկար տարիների ստատուս-քվոն: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ բեկումնային հետևանքներն այս իրավիճակում անխուսափելի են, և դրանք առաջին հերթին լինելու են համակարգային, երկրորդ հերթին` ոչ Ադրբեջանի օգտին: