ԲԱՔՎԻ ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԴԱՏԵԼ ՈՂՋ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ՆՍԵՄԱՑՆԵԼ ՆՐԱ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
«Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարությունը:
«Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարությունը:
Այսօրվա դատավարության հետ կապված բոլոր պատանդները կապված են 2023-ի սեպտեմբերյան ագրեսիայի հետ, ադրբեջանական հարձակումը հանգեցրեց բռնի տեղահանումների, Արցախի պետականության կործանման, ինքնորոշման իրավունքի տապալման, որի հետևանքով նաև առևանգվեցին, գերեվարվեցին Արցախի նախկին և ներկա պաշտոնյաներ, որոնց թիվը ութն է, բայց նաև հարձակման մասնակից մարտական գործողություններում ներգրավված անձինք ևս գերեվարվեցին։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Մինչ հասարակությունն արդարացիորեն քննարկում է Ալիևի հերթական սպառնալիքներն ու վերջնագրերը, իսկ իշխանությունը շարունակում է իր շոուները, առկա է Ալիև-Փաշինյան նոր պայմանավորվածություն, Փաշինյանի տխրահռչակ «բանավոր ըմբռնումներից» հերթականը, որի համաձայն, տխրահռչակ GPS-ի հիմքի վրա կրկին Տավուշում, այս անգամ՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածի մի քանի մասերում, Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք։ Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը:
Բաքվում սկսվում է անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների և գերեվարված մյուս հայերի դատավարությունը։
Հայաստանը դառնում է Արևմուտքի ֆորպոստը Իրանի հյուսիսային սահմաններին, և դա նյարդային վիճակ է առաջացնում Իրանում։ Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ մեկնաբանելով Հայաստան-ԱՄՆ խարտիայի բաղադրիչներից մեկը, որը վերաբերում է սահմանապահների աշխատանքին։
Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Բաքվում ճնշում են գործադրում Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար, քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի, նրա փաստաբանի ու թարգմանչի վրա՝ ստիպելով ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Այս մասին միջազգային հանրությանն ուղղված բաց նամակում ահազանգում է Ռուբեն Վարդանյանը։
16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել.
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
Ամերիկա-հայկական ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման և ԵՄ-ին մերձենալու Երևանի նախաձեռնությունների ֆոնին հարց է առաջանում. արդյո՞ք Հայաստանի արտաքին քաղաքականությունը արմատապես փոխվում է։ Ռուսաստանցի քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը VERELQ-ին տված հարցազրույցում առաջարկում է իրավիճակի ավելի խորը վերլուծություն՝ մեկ տարբերությամբ։ Հակառուսական քարոզչությունը, ինչպես նա է գտնում, Փաշինյանի քաղաքականության միակ նորությունն է։ Նրա կարծիքով, Երևանի ներկայիս ուղեգիծը դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք սկսված «կոմպլեմենտար քաղաքականության» շարունակությունն է։ Սակայն ներկայիս պայմաններում, երբ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները գտնվում են ռազմական առճակատման եզրին, նման քաղաքականությունն ավելի ու ավելի շատ հարցեր է առաջացնում։ Փորձագետը դատում է այն մասին, թե ինչու է Մոսկվան պահպանում հանգստություն, որն է Հայաստանի ներկայիս քաղաքականության իրական տարբերությունը նախորդ իշխանությունների ուղեգծից և հնարավո՞ր է արդյոք երկու երկրների միջև նախկին վստահության մակարդակի վերականգնումը։