ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԱՐՑԱԽԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԷՐ

2024-03-27 09:17

Այսօր ողջ քաղաքակիրթ աշխարհը սգում է «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության անմեղ զոհերի համար։ Մինչդեռ վերլուծաբանները Ռուսաստանին նախազգուշացնում են ահաբեկչական նոր գրոհների մասին։ Մասնավորապես, այդպիսի գրոհների հավանականություն է կանխատեսում իրանցի քաղաքագետ և իրավաբան Ահմադ Կազիմին, կապակցելով դա «Կովկասում Ռուսաստանի մի շարք սխալների խորապատկերին» ստեղծված իրավիճակի հետ: Ընդ որում նա նշում է, որ «Բաքվի և Անկարայի կողմից սատարվող ծայրահեղականների գրոհները կավելանան»: Վերն ասվածի առնչությամբ կարևոր եմ համարում ընթերցողի հիշողության մեջ թարմացնել իմ մի քանի մտքեր, որոնք շարադրել եմ հայ-ռուսական լրատվամիջոցներում դեռևս 2020 թվականին՝ «44-օրյա պատերազմի», իսկ ըստ էության՝ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական սանձարձակ ահաբեկչության ընթացքում։

  • Արման ԹԱԹՈՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԻՄՔԵՐ

    2024-03-26 07:49

    Այն բանից հետո, երբ Հայաստանում բարձրագույն մակարդակով սկսեցին հայտարարել Ոսկեպարի, Բաղանիսի և մյուս գյուղերի մասին, Ադրբեջանն էլ անմիջապես հայտարարեց հայերի նկատմամբ հարուցված [կեղծ] քրեական գործի մասին` «ադրբեջանցիներին ցեղասպանության և տեղահանման ենթարկելու» հոդվածներով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

  • ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    2024-03-25 15:32

    Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների՝ Ժնևյան կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումները կասեցնելու վերաբերյալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․

  • ԻՆՉՈ՞Ւ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ԴԱՀԻՃ ԱԼԻԵՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ «ՀԱՄԱՆԵՐՄԱՆ» ՄԱՍԻՆ

    2024-03-23 09:45

    Մարտի 20-ին Եվրախորհրդարանում քննարկումներ տեղի ունեցան Ադրբեջանում անօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցով։ Կոնֆերանսում, բացի եվրապատգամավորներից, ներկա էին և ելույթ ունեցան հայ և միջազգային փորձագետներ, իրավապաշտպաններ ինչպես նաև Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

  • Դմիտրի դե ԿՈՇԿՈ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻԱԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆՆ ԵՆ (Աուդիո)

    2024-03-22 16:35

    Ֆրանսիացի լրագրող Դմիտրի դե Կոշկոն մեկնաբանել է այն լուրը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում քննարկելու են եռակողմ համագործակցության ուղիները:  

  • ՀՀ ԲԱԶՄԱՎԵԿՏՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԲԽԵԼ Է ՓՈԽԼՐԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻՑ

    2024-03-22 09:01

    ԵՄ-ի «եզակի», «պատմական» առաջարկը, «Եվրամիության բաց դռները» և ընթացիկ քաղաքականության այլ «աննախադեպ» (Փաշինյանի սիրելի բառը) երևույթները կարող են տպավորություն գործել հայ հասարակության միայն ամենաանփորձ շերտերի վրա։ Իրականում «աննախադեպ» ոչինչ չկա նրանում, որ արևմտյան կոալիցիան օգտագործում է մեր երկիրը որպես ՌԴ-ի դեմ ուղղված գործիք։ Նախադեպը հայտնի է Վրաստանի և Ուկրաինայի օրինակով։ Խոսակցություններն այն մասին, որ ՀՀ-ն կարող է դիմել ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, նույնն են, ինչ 2017-ին՝ Սերժ Սարգսյանի օրոք։ Տարբերությունը լոկ այն է, որ այն ժամանակ չկար ռազմական դիմակայությունն Ուկրաինայում, և գլխավորը՝ ինտեգրումն ընթանում էր փոխլրացման բազմավեկտոր արտաքին քաղաքականության սկզբունքով։

  • Քարոլ ՄՈՆԱԳԱՆ․ ԼՂ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2024-03-21 11:20

    Միացյալ Թագավորության խորհրդարանում քննարկում է անցկացվել «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկման ընթացքում պատգամավոր Քարոլ Մոնագանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունները ցույց են տալիս, որ հակամարտությունը երբեք հեռու չէ:

  • Ի՞ՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

    2024-03-21 10:42

    Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագրով ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի վերածվում է ռազմական ներկայության` Հայաստանի համար համապատասխան հետևանքներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանում վավերացված փաստաթղթի հնարավոր հետևանքները։

  • ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ․ ՆԱՏՕ-Ն ԱՆԹԱՔՈՒՅՑ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻՆ

    2024-03-21 10:03

    ՆԱՏՕ-ն անթաքույց աջակցում է Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` վերլուծելով ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան, և Ադրբեջանում, Վրաստանում ու Հայաստանում նրա արած հայտարարությունները։

  • ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ

    2024-03-20 12:08

    Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։ Համաժողովն անցկացվեց Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևի հովանու ներքո։ Համաժողովին ներկա էին նաև Հայաստանի ԱԺ պատգամավորներ, Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։