ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

«Մենք կանք» նախաձեռնություն․ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է

2024-03-12 12:04

«Գերեվարված և ապօրինի կալանավորված Արցախի նախկին ղեկավար այրերի հետ Ադրբեջանի պետական հեռուստալիքի անոնսավորած հարցազրույցը մարդու իրավունքների կոպտագույն խախտման հերթական դրսևորում էր և ուժի ցուցադրություն»,-նման հայտարարություն է տարածել «Մենք կանք» նախաձեռնությունը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից գերեվարված և ապօրինի կալանավորված Արցախի նախկին ղեկավար այրերի հետ Ադրբեջանի կողմից անոնսավորած հարցազրույցին։