ՄՇԱԿՈՒՅԹ

ՈՒՐԱՐՏՈՒԻ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ. ՌՈՒՍ ՌԵՍՏԱՎՐԱՏՈՐՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

2022-05-09 10:14

Երևանի Էրեբունի ամրոցի տարածքում հայտնաբերված ուրարտական որմնանկարներն արմատապես տարբերվում են մյուսներից, դրանք հատուկ մոտեցում են պահանջում, ուստի դրանց հետ աշխատելը շատ դժվար է։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց Ռեստավրացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի մոնումենտալ գեղանկարչության հայտնի ռեստավրատոր Գալինա Վերեսոցկայան։