ՔԱՆԱԳԵՂ ՀՆԱՎԱՅՐԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ 11-ՐԴ ԴԱՄԲԱՐԱՆԻ ՊԵՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ և Գեղարքունիք գյուղերի վարչական տարածքների սահմանագծին գտնվող Քանագեղ հնավայրի դամբարանադաշտում այս տարվա հոկտեմբերի սկզբից սկսվել և ընթանում են 11-րդ դամբարանի պեղման աշխատանքները։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ պեղումներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ հնագիտական արշավախմբի կողմից, որը ղեկավարում է պատմական գիտությունների դոկտոր, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը։ Արշավախմբի կազմում են հնագետ Բեն Վարդանյանը, հնագետ-հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը և հնագետ-վերականգնող Տիգրան Զաքյանը։