«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
«Դատախազը Գ.Ծ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 290–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը)»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։
Ըստ ԶԼՄ–ների` Գագիկ Ծառուկյանն այդ մասին իմացել է «Զվարթնոց» օդանավակայանում։
Հիշեցնենք` հունիսի 7–ի լույս 8–ի գիշերը, երբ դեռ չկային ընտրության նախնական արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, ապա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ ՔՊ առաջնորդը նաև հայտարարեց, որ նրանց ղեկավարած ուժերը ընտրակաշառք են տվել, և իրավապահ համակարգին հանձնարարականն է տվել բացահայտել բոլոր դեպքերը։
