Последние новости

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏԵՐԱԶՄ, ԱՎԻՐՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ... ԻՍԿ ՍՏԱՀԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԹՈՌԻՑ ԿԱՌՉԵԼ

«Այս ծանրագույն պայմաններում. անավարտ պատերազմ, 100+ հազար փախստականներ, կովիդից ու ներկա իշխանությունների ապիկարությունից ավիրված տնտեսություն... Այս պայմաններում դավաճանն ըստ էության պարալիզացրել է ամբողջ պետական ապարատը։

2018-ին երկիրը պարալիզացրեց, որ իշխանություն գրավի, հիմա պարալիզացրել է, որ իշխանությունը պահի, չնայած որ լրիվ տապալել է երկրի կառավարումը...

Պետք է 2021 թվականի բյուջեի մասին օրենք ընդունվի, բայց ԱԺ-ն չկա, ոչ մի ՔՊ-ական պատգամավոր ԱԺ-ում չկա։

Երևան մտնող ճանապարհների վրա կիլոմետրերով խցանումներ են։

Հարյուր հազարներով անտեր մնացած մանր ու խոշոր անասուն կա Արցախում, որը հիմա պարզ չէ, թե ինչ է լինելու։ Սյունիքի անասունների ձմեռային արոտավայրերը, որոնք Արցախում էին, մնացել է թուրքերին։

Այս խայտառակ վիճակում, էս ստահակը շարունակում է աթոռից կառչել ու երկիրը պարալիզացնել։

#ՎԵՐՋապետՀեռացիր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ