Последние новости

«Վայ, ես ձեր ցավը տանեմ». Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԲՀԿ–ական պատգամավոր Ւվետա Տոնոյանը։

Նա իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Ծառուկյանին ծափողջյուններով դիմավորում։ Նա էլ ի պատասխան ասում է. «Վայ, ես ձեր ցավը տանեմ»։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալել էին նոյեմբերի 11-ին և ԱԱԾ տարել։

Ծառուկյանին ձերբակալել են քրեական օրենսգրքի 225 պրիմ 1 հոդվածի համար` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով։

Պաշտպանի խոսքով` քննիչներն ասել են, որ Ծառուկյանը ձերբակալվել է հանցանքը կատարելուց անմիջապես հետո։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ