Последние новости

Պեսկով. Թուրքիան հավանություն է տվել Ղարաբաղում ուժային սցենարին

Թուրքիան Ղարաբաղում ռազմական օպերացիային հավանություն տալու հետևողական դիրքորոշում է որդեգրել: Այս մասին RT-ի հետ զրույցում՝ խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի դերի մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Թուրքիան հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուժային սցենարին: «Այդ հարցում մեր դիրքորոշումները տարբերվում են: Սակայն դա մեզ չի խանգարում շարունակել բոլոր, ներառյալ ամենաբարձր մակարդակներում սերտ համագործակցությունը»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մշտական կապի մեջ են՝ չնայած որոշ տարաձայնություններին:

Նա նշել է, որ շատ կետերում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են. «Մոսկվան և Անկարան շահագրգռված են տարածաշրջանի կայունության պահպանմամբ: Մենք փոխադարձ հետաքրքրություն ունենք առևտրատնտեսական, ներդրումային ոլորտներում: Մեր փոխգործակցությունը պատասխանում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Անկարայի շահերին»:

Վերադառնալով Ղարաբաղում պատերազմին Թուրքիայի դերին՝ Պեսկովը նշել է, որ տվյալ դեպքում «Թուրքիան սխալվում է՝ կարծելով, թե խաղաղության կարելի է հասնել ուժային մեթոդներով»:

Խոսելով հակամարտության կարգավորման գործընթացում շփումների մասին՝ Պեսկովը նշել է, որ այդ շփումների արդյունքում պայմանավորվածություն ձեռքբերվեց Ադրբեջանի տարածքում, «որը Ղարաբաղի տարածք չի համարվում», մոնիթորինգի կենտրոնի ստեղծման մասին: «Կենտրոնը կհամակարգի հրադադարի ռեժիմի մոնիթորինգի հարցով գործողությունները, այն նույն ռեժիմի, որը «երկրի վրա» արդեն պահպանում են ռուս խաղաղապահները»,-հավելել է Պեսկովը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ