Последние новости

Ռուսաստանը Հայաստանում սահմանային 5 լրացուցիչ ուղեկալ է տեղակայել

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը Հայաստանում 5 լրացուցիչ սահմանային ուղեկալ է տեղակայել: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:

«Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանում սահմանապահ ծառայության բազայում տեղակայել է 5 լրացուցիչ սահմանային ուղեկալ»,-ասել է Բորտնիկովը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերը լուծելու վերաբերյալ խորհրդակցության ընթացքում, որը վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Բորտնիկովի խոսքով՝ երկու ուղեկալ է տեղակայվել Հայաստանի և Նախիջևանի (ինքնավար) հանրապետության սահմանին, ևս երկուսը՝ Հայաստանի և Իրանի սահմանին:

«Անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել Հայաստանի սահմանային ծառայության հետ համաձայնեցումից հետո: Մենք նաև կապ ենք հաստատել ադրբեջանցի սահմանապահների հետ, փոխանակվել ինֆորմացիայով»,-հավելել է նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ